f

Անկախ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին


Ապրիլի 23-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում. Ժամը 10։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է ահազանգել ՌԴ քաղաքացի 32-ամյա Իրինա Ռիբաչենկոն և հայտնել, որ «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը՝ 39-ամյա Ավետիք Մ․-ն վիճաբանել է իր և ընկերուհու՝ ՌԴ քաղաքացի 34-ամյա Օլգա Տիխոմիրովայի հետ, ձեռքով հարվածել իր դեմքին, թքել երեսին և հնչեցրել վիրավորանքներ, հաղորդում է Shamshyan.com-ը:

Կարճ ժամանակ անց Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել Ավետիք Մ․-ից ով հայտնել, որ 2 ՌԴ քաղաքացիներ ալկահոլի ազդեցության տակ վիրավորում են հայերին և կռիվ են անում:

Դեպքի վայր են ժամանել իրավապահները, որոնք պարզել են, որ նույն օրը ժամը 10։00-ի սահմաններում «Հաղթանակ» զբոսայգում գտնվող լճում նավարկելու համար, Ավետիք Մ․-ն և Օ. Տիխամիրովան և Ի. Ռիբաչենկոն վիճաբանել են միմյանց հետ՝ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, հնչեցրել են հայհոյանքեր, իսկ Ավետիք Մ․-ն ձեռքերով հարվածել Ի. Ռիբաչենկոյի դեմիքին։

Նույն օրը ժամը 11։30-ի սահմաններում Ավետիք Մ․-ն, Օ. Տիխամիրովան և Ի. Ռիբաչենկոն խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, որտեղից էլ ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կայքի տեղեկություններով Ավետիք Մ․-ն «Արևիկ» ՍՊԸ տնօրենն է։

Հաղթանակ զբոսայգի ՀՀ Ոստիկանություն Հայաստան

Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին
Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սեւ ցուցակից»․ «Հետք»
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելի՞ք չունեք. Մինասյանը՝ դատախազին
Պարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս նստեցնենք․ աչաջուրցի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Տիգրան Ավինյան
Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը, որը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու․ Վազգեն Մանուկյան
Քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար
ՏԿԵՆ-ում քննարկվել է ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները
Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը Սեւանի թերակղզուց շարունակում է երթը դեպի Երևան (ուղիղ)
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ
Որո՞նք են մայիսի բարենպաստ և ոչ բարենպաստ օրերը․ չինական աստղագուշակ 2024 թվականի մայիսի համար
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
Տարեվերջին ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառներում տեսնելու ենք՝ ավտոբուսը քանի րոպեից կմոտենա. Ավինյան
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ատոմակայանների անվտանգության բարձրացման հարցերի քննակմանը
Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու. Ալեն Սիմոնյան
Ավելին
Ավելին