Դերասան, կատակերգու եւ գրող Վահե Բերբերյանը Instagram-ում հրապարակել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած իր պապի արխիվային լուսանկարը՝ նշելով, որ դա միակ հիշողությունն է, որ ունի նրանից։
«Սա Ձագ գյուղում դասավանդող պապիկիս միակ նկարն է, որը ես ունեմ։ 1914 թվականին, ինչպես իր գյուղի բոլոր տղամարդկանց, նրան տարել են թուրքական բանակը։ Հորս կողմից մնացել էին միայն տատիկս՝ Մարիամն, ու հայրս՝ Րաֆֆին, ով Հայոց ցեղասպանության ժամանակ ընդամենը մեկ տարեկան էր»,-լուսանկարին կից պատմել է ամերիկահայ արտիստը։
«Այսօր, ինչպես ամեն ապրիլի 24-ին, ես մոմ եմ վառելու՝ որպես նրանց հիշատակը վառ պահելու իմ հանդիսավոր խոստում»,-հավելել է նա։