Մայիսի 1-ից «Հայկական Ավիաուղիներ» ավիաընկերությունը իր ամառային չվացուցակով վերսկսում է ուղիղ չվերթները՝ Երևան-Բաթում-Երևան ուղղությամբ։
Թռիչքները իրականացվելու են շաբաթական երկու անգամ՝ հարմարավետ Airbus 321 ինքնաթիռով՝ 220 ուղևորի նստատեղով: Թռիչքի տևողությունը, օրերն ու ժամեր են՝
JI-300 Երևան – Բաթում՝ չորեքշաբթի և կիրակի օրերին՝ 21:50 – 23:00, 1 ժամ 10 րոպե
JI-301 Բաթում – Երևան՝ երկուշաբթի և հինգշաբթի օրերին՝ 00:05 – 01:05, 1 ժամ։
«Հայկական Ավիաուղիներ»-ով թռիչքների առավելությունները ներառում են՝ ձեռքի ուղեբեռ 1 հատ մինչև 7կգ - 55x40x20սմ, ավիատոմսերի զեղչեր՝ 0-ից 2 տարեկան երեխաների համար՝ 90%, 2-ից 12 տարեկան երեխաների համար՝ 25%։
Ավիաընկերության կայքի միջոցով հնարավորություն է տրվում նաև նախքան մեկնելը ավաիտոմսի փոխանակում և նստատեղ ընտրություն՝ ինքնաթիռում։