Ես չեմ հիշում այնպիսի բան, թե Տավուշի համայնքապետերը դժգոհ են։ Այսօր նման հայտարարություն է արել ՔՊ-ական պատգամավոր Վահե Ղալումյանը։ Մինչդեռ՝ համայնքապետերը իրենց հրապարակային խոսքում բացահայտ դժգոհություն են հայտնել հանդիպման արդյունքներից։
Դիտարկմանը, թե օրինակ Բաղանիսի համայնքապետն ասում է, որ դուրս է գալիս սահմանազատման հանձնաժողովից, իսկ ինքն հակառակն է պնդում՝ նա պատասխանեց, որ ոչ մի բան էլ չի պնդում. «Ես ասում եմ, որ տենց չի եղել։ Նրանք չէին կարող գոհ մնալ, քանի որ ոչ մի երաշխիք չի տրվել, թե ինչը ոնց է լուծվելու։ Ասվել է, որ հանձնաժողովը աշխատանքային գրաֆիկով պետք է հարցերն առաջ տանի։ Մենք մարդկանց հետ աշխատում ենք, բացատրում ենք, ես առավոտյան եմ եկել այնտեղից և հանձնաժողովի աշխատանքից հետո էլի գնալու եմ»։
Դիտարկմանը, թե քաղաքացին դեմ է, որ իր տունը իշխանությունը տա թշնամուն, Ղալումյանն ասաց. «Իշխանությունն այնտեղ սահման չի գծել, հանձնաժողովն է գծել»։