f

Անկախ

«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով


«Փաստ» օրաթերթը գրում է. «Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել կառավարության 2014 թ. հուլիսի 3-ի N 712-Ն և N 710-Ն որոշումների մեջ: Նախագծի ընդունմամբ, պարեկային ծառայության ծառայողները, ի հաշիվ հավելումների, կստանան համաչափ վարձատրություն՝ ըստ պաշտոնների դասակարգման խմբերի։ Կառավարության 2014 թ. հուլիսի 3-ի՝ «Զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության մարմիններում, պետական պահպանության, արտաքին հետախուզության, քրեակատարողական և փրկարար ծառայություններում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերը, դրանց վճարման չափերը և կարգը սահմանելու մասին» N 712-Ն որոշման 1-ին կետի 8-րդ ենթակետը սահմանում է ներքին գործերի նախարարության ոստիկանությունում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված տրվող հավելումների առավելագույն չափերը։

Պարեկային ծառայության պաշտոնները ևս ընդգրկվել են N 712-Ն որոշման N 8 հավելվածում, և նրանց համար նախատեսվել են հավելումներ։ 2021 թ. մարտի 25-ի դրությամբ դեռևս ավարտված չի եղել պարեկային ծառայության կազմավորման գործընթացը, ուստի այդ հավելվածում ներառվել են միայն պարեկային ծառայության այն ստորաբաժանումները և դրանցում առկա պաշտոնները, որոնք տվյալ օրվա դրությամբ նախատեսված են եղել պարեկային ծառայության կառուցվածքում։ Հետագայում շարունակվել է ծառայության կազմավորման գործընթացը, և ինչպես մինչև պարեկային ծառայության մեկնարկը՝ 2021 թ. հուլիսի 7-ը, այնպես էլ դրանից հետո պարեկային ծառայության կազմում ստեղծվել են նոր ստորաբաժանումներ, հետևաբար՝ նաև նոր պաշտոններ, որոնք չեն ներառվել N 712-Ն որոշման N 8 հավելվածում, և վերջիններս, ի տարբերություն պարեկային ծառայության այլ ծառայողների, հավելումներ չեն ստանում։

Բացի դա, ներքին գործերի նախարարի 2023 թ մարտի 24-ի «ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 4-Լ հրամանով պարեկային ծառայությունը վարչությունից վերակազմավորվել է գլխավոր վարչության, որով պայմանավորված պարեկային ծառայության կառուցվածքում տեղի են ունեցել փոփոխություններ՝ ավելացվել են նոր պաշտոններ, իսկ որոշները փոփոխվել են, որոնք ևս ներառված չեն N 712-Ն որոշման N 8 հավելվածում և հավելումներ չեն ստանում։ Վերակազմավորման արդյունքում կատարված կառուցվածքային փոփոխությունների հետևանքով պարեկային ծառայության վարչակազմի այն ստորաբաժանումների ծառայողներին, ովքեր ներառված էին N 712-Ն որոշման N 8 հավելվածում և մինչև 2024 թ.-ի հունվարի 8-ը ստանում էին հավելումներ, հունվարի 8-ից սկսած հավելումներ չեն տրվում, քանի որ փոփոխվել են նաև այդ ստորաբաժանումների անվանումները։

Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը (ներկայումս փաստացի միայն ենթակա ստորաբաժանումների արտաքին ծառայության մեջ ներգրավված ծառայողները) ստանում է բարձր վարձատրություն՝ ի հաշիվ հավելումների, իսկ որոշ ծառայողներ, ովքեր կատարում են նույնաբնույթ կամ ավելի բարդ և պատասխանատու աշխատանք, ստանում են անհամեմատ ավելի ցածր վարձատրություն, նշված պատճառները հաշվի առնելով: Նախագծի ընդունմամբ անհրաժեշտություն կառաջանա աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով, որից մոտ 17 միլիոն դրամը՝ գլխավոր վարչության կազմակերպմամբ սահմանված (փոփոխված) 38 հաստիքների համար, մոտ 71 միլիոն դրամը՝ շարային ստորաբաժանումներում նոր սահմանված դասակի հրամանատարների տեղակալների 33 հաստիքների համար, իսկ 329 միլիոն դրամը՝ նախկինում որոշմամբ չնախատեսված 141 հաստիքի համար»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

պարեկային ոստիկանություն աշխատավարձի բարձրացում Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին