f

Անկախ

Սամսոնյանին և Սաղաթելյանին ազատությունից զրկելու քաղաքական մոտիվացիան չի հերքվում անգամ իշխանությունների կողմից.ՊԶԿ


Արդեն մեկ ամիս է, ինչ «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ՝ ընդդիմադիր հասարակական գործիչներ՝ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ապօրինաբար ազատազրկված են։ Այս մասին հայտարարություն է տարածել Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնը։

«Նրանց ազատությունից զրկելու քաղաքական մոտիվացիան չի հերքվում անգամ գործող իշխանությունների կողմից: Այսպես՝ սույն թվականի մարտի 22-ին Սամսոնյանն ու Սաղաթելյանը ձերբակալվեցին, ապա կալանավորվեցին՝ խուլիգանության հանցակազմի հիման վրա, իսկ նրանց բերման ենթարկելու գործընթացը զուգորդվեց անձի արժանապատվությունն ու անձնական անձեռնմխելիությունը նվաստացնող ուժի կիրառմամբ՝  ծայրահեղ անհիմն ու անհամաչափ բռնությամբ:

Սամսոնյանին և Սաղաթելյանին վերագրվող արարքի իրավական գնահատականը

Համաձայն հարուցված քրեական հետապնդման Սամսոնյանին և Սաղաթելյանին վերագրվում է ՀՀ քրեական օրենսգրքով 297-րդ հոդվածով նախատեսված խուլիգանության հանցակազմը, այն է՝ տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով հասարակության նկատմամբ անհարգալից կամ իրավական կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելը, որը դրսևորվել է անձին ստորացնելով կամ հայհոյանքներով կամ անպարկեշտ արտահայտություններով:

Անաչառ դիտորդի համար ակնհայտ է, որ նշված հանցակազմի խմբագրությունը իշխող քաղաքական ուժի կողմից 2021 թվականի հուլիսին ՀՀ նախկին քրեական օրենսգրքում լրացված, ապա միջազգային ճնշման ներքո հանված հանրահայտ «Ծանր վիրավորանքի» հանցակազմի պարզունակ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ է, որը նպատակն ունի կամայական ձևով պատժել իշխանության հասցեին քննադատական խոսք հնչեցնող քաղաքացիներին:

Նշված պարզ օրենսդրական հնարքների արդյունքում իշխող քաղաքական ուժն առերևույթ փորձել է մի կողմից խուսափել խոսքի և տեղեկատվության ազատության հիմնարար իրավունքների մասով միջազգային կառույցների կողմից իրեն վերագրվող պահանջից, մյուս կողմից՝ շարունակել քրեաիրավական գործիքակազմի օգնությամբ պատժել իր հասցեին քննադատական խոսք հնչեցնող ընդդիմադիրներին:

Սամսոնյանի և Սաղաթելյանի կալանավորումը նշված նպատակի առերևույթ ապացույց է

Ավելին, այս հանցակազմի նման մեկնաբանությունն ուղղակի հակասության մեջ է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձևավորած նախադեպային պրակտիկային, համաձայն որի՝ պաշտոնատար անձանց նկատմամբ քննադատական խոսքի թույլատրելի սահմաններն անհամեմատ ավելի լայն են»։

Վազգեն Սաղաթելյան Նարեկ Սամսոնյան կալանք Հայաստան Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին