f

Անկախ

Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան


Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական, կոնֆլիկտաբան Արսեն Խառատյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«1. Հայաստանը ռազմավարական կարևորության տարածք է տալիս՝ իբր դելիմիտացիայի սկիզբ դնելով, առանց որևէ անվտանգային երաշխիք ստանալու

2. Զիջումը միակողմանի է, առանց ծպտուն հանելու Ջերմուկի, Ներքին Հանդի, Սեւ լճի և այլ հատվածներում 2020-ից հետո Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքների մասին

3. Հայաստանի այս միակողմանի զիջման միակ բացատրությունը Ադրբեջանի հնարավոր ագրեսիան կանխելու «փաստարկ»-ն է, ինչը՝ պետք է, և կարող է դիվանագիտական ճանապարհով արվել

Ինչպե՞ս

1. Խոսել և ամեն օր հիշեցնել արցախահայության էթնիկ զտման և Ադրբեջանում շարունակ ահագնացող հայատյացության մասին

2. Առանց արցախահայության վերադարձի իրավունքի հարցը հասկանալու՝ անհնար է լինելու իրական համակեցության մասին խոսելը ադրբեջանցիների հետ

3. Միակողմանի զիջումներ անելով խաղաղության մասին խոսելը ոչ թե լուծում է, այլև պարտություն-հաղթանակ (win-lose) շղթայի շարունակություն, որտեղ Հայաստանը շարունակ պարտվում է:

Ասելիք շատ կա: Առաջիկայում առավել մանրամասն կանդրադառնամ տեղի ունեցողին, սակայն, եթե այս տրամաբանությամբ շարունակվի՝ Տավուշին հաջորդելու է Տիգրանաշենը, հետո՝ Վարդենիսը, հետո՝ Ծափաթաղը, հետո թերևս միջանցքը, մնացածն էլ կմնա Ալիևի երևակայությանը: Այդ նույն ընթացքում օկուպացիայի տակ կշարունակի մնալ Ջերմուկը, Սեւ Լիճը, Ներքին Հանդն ու Սիսիանի լեռները: Հետո պահանջվելու է ետ կանչել Հաագայից Ադրբեջանի դեմ դատական հայցերը, դա էլ մի այլ հիմնավորմամբ են անելու:

Գործող քաղաքական մեծամասնությունը մեծ նվաճում է որակում Ալմա Աթիի հռչակագիրը՝ առանց քարտեզ՝ ամորֆ մի փաստաթուղթ, որի վերաբերյալ բացի Հայաստանից, այդ տեքստի տակ ստորագրած որևէ այլ երկիր կարծես թե չի խոսում: Այսինքն, այդ փաստաթղթի հիմքով նախկին ԽՍՀՄ տարածքի որևէ երկու այլ հարևան պետություն միմյանց միջև հարաբերություններ կարգավորելը օրակարգում չէ:

Էլ չեմ ասում գերիների վերադարձի խնդիրն անգամ օրակարգ մտցնելու անկարողությունը:

Բանակն ու դիվանագիտությունը այո ուղիղ փոխկապակցված են, իմա՝ որքան ուժեղ ես մի կողմում, այնքան ուժեղ կարող ես լինել մյուսում: Նիկոլ Փաշինյանը թույլ է երկուսում էլ, ուրեմն ի՞նչ, մի ողջ երկիր ու ժողովուրդ դատապարտված է անվերջ պարտությա՞ն:

Աշխատասենյակում Արարատի նկարն Արագածով փոխարինելու, Տիգրանաշենը՝ Քյարքի, վաղն էլ թերևս Վարդենիսը Բասարքեչար անվանելով չի լինելու խաղաղության պայմանագիր: Պատգամավորի հետ հանրայնորեն վատ պահվածքի համար ոստիկանական բռնությամբ քաղաքացուն նվաստացնելով ու Freedom House-ներին գրողի ծոցն ուղարկելով Քաղաքացու օր նշելո՞ւց եք խոսում:

Շատ բարակ սառույցի վրայով եք քայլում տիկնայք և պարոնայք ու ոչ միայն չեք համեստանում՝ ներքին համերաշխության հասնելու փորձեր անելով, այլև Ազգային ժողովի հարթակն ու այդ սենյակի ձեր մեծամասնությունն օգտագործելով բացարձակ ճշմարտությունների դիրքից՝ «մենք մեր պատմությունը երբեք չենք գրել» (Չամչյանը գերեզմանում շուռ է գալիս) ու Հայոց Ցեղասպանության զոհերի ճշգրիտ թվերից եք խոսում:

Մեծամտության, պրիմիտիվության ու անկրթության այս հորձանուտը պետք է դադարի, այլապես կորցնելու եք մարդկային վստահության այն վերջին փշրանքները, որ 2021-ին որպես քվե տրվել է ձեզ ու 2018-ի ժողովրդական զարթոնքին:

Խաղաղության նպատակի, իսկ իրականում պարզ մորթապաշտական մղումներով ամեն հնարավոր ձախողում արդարացնելու ճանապարհը կարճ է: Ի վերջո, աննկարագրելի դաժանություններ տեսած մեր ժողովուրդը չի ամլացել, նրա արգանդը չի չորացել, իսկ մեր լավագույն օրերն առջևում են, ձեզ հետ, թե առանց ձեզ...»:

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին այսօր տեղի է ունեցել երկու երկրի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների ութերորդ հանդիպումը՝ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:

Հանդիպման արդյունքում ստորագրվել է արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը: Մեր արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ այսօրվա հանդիպման արդյունքում նախնական համաձայնություն է ձեռք բերվել սահմանագծի Բաղանիս - Բաղանիս Այրում, Ոսկեպար - Աշաղը Ասկիպարա, Կիրանց - Խեյրումլի և Բերքաբեր - Կըզըլ Հաջիլի հատվածները համապատասխանեցնել Խորհրդային Միության փլուզման պահին գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին:

Արսեն Խառատյան Տավուշի մարզ Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով ՀՀ դիվանագիտության սխալները Հայաստան

Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 97 դեպք. Գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
Հայաստանում ԶԼՄ-ները շարունակում են բևեռացված մնալ, պետական ​​լրատվամիջոցները ձեռնպահ են մնում կառավարության քննադատումից, լրագրողները ենթարկվում են բռնnւթյան. «Լրագրողներ առանց սահմանների»
Տավուշում մարդուն ասում են՝ 2021 թվականին դու բարձրագույն արժեք էիր, որովհետև մեզ պետք էր քո քվեն. Էլինար Վարդանյան
Վայոց ձորի մարզում «ՈՒԱԶ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա վիրավոր
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մի շարք բնակավայրերում
Ավելին
Ավելին