f

Անկախ

Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան


ՔՊ-ականները մի կողմից շարունակում են ստրկաբար ծառայել իրենց շռայլ վարձատրող վարչապետ կոչեցյալին, միևնույն ժամանակ սարսափում են իրենց սպասվող ճակատագրից։ NEWS.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում ընդդիմախոսներին լռեցնելու ոստիկանական բիրտ մեթոդներին, մասնավորապես ՔՊ-ական պատգամավորի ու Սամվել Վարդանյանի միջադեպից հետո նրա հանդեպ ոստիկանների խոշանգումներին։

«Նույնը վերաբերում է նրանց տիրակալ, վարչապետ կոչեցյալին։Իսկ այն ինչ կատարվել է Սամվել Վարդանյանի հետ, չգիտեմ՝ ինչ անուն տալ դրան,խոշտանգում ասելը բավականին մեղմ բնորոշում է։ Այս դեպքը կարելի է բնորոշել որպես պետական ահաբեկչություն։ Եթե մինչ այս դեպքը, ընդդիմադիրներին պատժելու համար շինծու մեղադրանքներ էին առաջադրում, վայրենաբար, ասֆալտին փռելով ձերբակալում էին, ապա ամիսներով կալանք տալիս, ապա արդեն վարչապետ կոչեցյալն անցել է բացարձակ պետական ահաբեկչության»,- նշեց Իշխանյանը՝ հավելելով, որ խոշտանգման հրահանգը տրվել է Փաշինյանի կողմից։

Իրավապաշտպանի խոսքով, իրավապահ մարմինները՝ ոստիկանությունը, քննչական մարմինները, դատախազությունը, շատ դատավորներ վերածվել են Նիկոլ Փաշինյանի ձեռքին բութ գործիքների։ Իշխանյանը նկատում է, եթե հայ հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները։

Նա նաև կասկած չունի, որ այս դեպքի հետ կապված որևէ ոստիկան պատասխանատվության չի ենթարկվելու։

Ավետիք Իշխանյանը, անդրադառնալով վերջերս «Freedom House»-ի զեկույցին, որտեղ իշխանության տարբեր ոլորտների, այդ թվում դատաիրավական համակարգի վերաբերյալ կոշտ քննադատություն էր ներկայացվել, ասաց, որ նման զեկույցն իր համար անսապասելի էր։ «Այդ կազմակերպությունը երկու տարի անընդմեջ Երևանում անցկացրեց իրավապաշտպանական համաժողովներ։ Այդ երկու համաժողովներին հրավիրված էին միայն իշխանության կողմնակիցները, վարչապետ կոչեցյալի գլխավորությամբ։

Հավանաբար, այլևս անհնար է աչք փակել Հայաստանում տիրող իրավիճակի վրա։Հետաքրքիր է, այս զեկույցից հետո շարունակելու՞ են ԵՄ և ԱՄՆ պաշտոնյաները գովերգելու Հայաստանի «ժողովրդավարությունը»,- ասաց Իշխանյանը։

Իրավապաշտպանը հույս հայտնեց նաև, որ «Freedom House»-ին կհետևեն այլ հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպություններ, ինչպիսիք են «Human Rights Watch» -ն ու  «Amnesty International»-ը՝ անդրադառնալով հատկապես քաղաքական հետապնդումներին և քաղբանտարկյալներին։

Ավետիք Իշխանյան խոշտանգում ՀՀ Ոստիկանություն քաղաքական սպանություններ ՔՊ

Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 97 դեպք. Գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
Հայաստանում ԶԼՄ-ները շարունակում են բևեռացված մնալ, պետական ​​լրատվամիջոցները ձեռնպահ են մնում կառավարության քննադատումից, լրագրողները ենթարկվում են բռնnւթյան. «Լրագրողներ առանց սահմանների»
Տավուշում մարդուն ասում են՝ 2021 թվականին դու բարձրագույն արժեք էիր, որովհետև մեզ պետք էր քո քվեն. Էլինար Վարդանյան
Վայոց ձորի մարզում «ՈՒԱԶ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա վիրավոր
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մի շարք բնակավայրերում
Ավելին
Ավելին