Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղի բնակիչները՝ ի նշան ոռոգման ջրի բարձր գնի դեմ բողոքի, փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը: Այս մասին այսօր՝ ապրիլի 19-ին, NEWS.am-ին հայտեց Վարդանաշենի բնակիչներից մեկը:
Գյուղացիների խոսքով ոռոգման ջրի վճարն այնքան բարձր է, որ չեն կարողանում այգիները ջրել: 100-ից ավելի բնակիչները փակել են ճանապարհը, և հանդիպում են պահանջում Կառավարության ներկայացուցիչների հետ:
Մեզ հետ զրույցում գյուղացիներից մեկն ասաց, որ ոստիկանության աշխատակիցներ են եկել, փորձում են բանակցել, բայց գյուղացիները չեն ցանկանում ճանապարհը բացել: