f

Անկախ

Գոռ Ներսիսյան․ «Ամեն բան անելու եմ Եվրոպայի առաջնությունում հաջող հանդես գալու համար»


Ռուսաստանի Դաշնության Նովոսիբիրսկ քաղաքում կայացած «INTERNATIONAL USPEKH CUP 2024»  միջազգային մրցաշարում իրեն լավագույն կողմերով դրսևորեց և 84 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ նվաճեց Հայաստանի կարատեի ազգային հավաքականի առաջատար մարզիկ Գոռ Ներսիսյանը։
Անկախի հետ զրույցում հայ մարզիկը կիսվում է տպավորություններով՝ նշելով որ մրցաշարը փորձարարական էր Եվրոպայի առաջնությունից առաջ։


-Շնորհավորում ենք «INTERNATIONAL USPEKH CUP 2024»-ում հաջողված ելույթների կապակցությամբ։
-Շնորհակալ եմ։ Մրցմանը նախապատրաստվել էի  շատ լավ, տրամադրվածությունս էլ մարտական էր։ Նշեմ, որ Հայաստանից միայն ես էի մասնակցում, միակ մարզիկն էի, ինչը հոգեբանորեն  դժվար էր, քանի որ մյուս մասնակիցները հավաքական մեծ թիմով էին ժամանել։ Այդ առումով պատասխանատվությունն էլ ավելի էր մեծանում։


-Մրցաշարի ընթացքի, Ձեր մրցակիցների մասին ի՞նչ կասեք։
-Ամեն բան շատ լավ էր կազմակերպված։ Արդեն հանդես եմ գալիս միայն մեծահասակների կազմում, մրցակիցներս ինձնից մեծ են, փորձառու և ուժեղ, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մեդալակիրներ։
Այս անգամ բրոնզե մեդալ նվաճեցի։ Այս մրցաշարը ստուգատեսի բնույթ էր կրում Եվրոպայի առաջնությունից առաջ։  Այն հնարավորություն տվեց կարողություններս, ուժեղ և թույլ կողմերս ճիշտ գնահատելու համար։ Արդեն իսկ սկել եմ աշխատել բացերի վրա, որպեսզի Եվրոպայի առաջնությունում լավ հանդես գամ։


-Ի՞նչ տվեց Ձեզ այս նվաճումը։
-Այս ձեռքբերումը, այս մեդալը ևս մեկ անգամ ապացուցեց, որ չեմ զիջում ոչ ոքի, կան շատ տարբերություններ իմ և հակառակորդների միջև։ Նրանք ինձնից  բարձրահասակ են, ինչը սակայն  չի խանգարում նրանց դեմ մենամարտելիս առավելության հասնել և հաղթել։ Այս մրցաշարն ինձ օգնեց կարողություններս գնահատել, ինքավստահություն հաղորդեց։ Եվրոպայի առաջնությունից առաջ շատ լավ մարզումներ եմ անցկացնում, որ ամեն բան լավ ընթանա։ Ամեն բան անելու եմ հաջող հանդես գալու համար։ Առանձնահատուկ շնորհակալ եմ իմ անձնական մարզչին՝ Սարգիս Հովսեփյանին, քանի որ ամբողջ նախապատրաստական փուլն անցկացնում եմ նրա հետ և նրա գլխավորությամբ եմ հաղթահարում բոլոր դժվարությունները։
 

Հայաստան Սպորտ կարատե բրոնզե մեդալ հարցազրույց խմբագրի ընտրանի Գոռ Ներսիսյան

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին