f

Անկախ

Շտաբային ուսումնավարժություն Շիրակի մարզում


Ապրիլի 16-ին ՆԳՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչությունը Շիրակի մարզպետարանում անցկացրեց «Բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը ձնաբքի դեպքում» թեմայով շտաբային ուսումնավարժություն, որն ուղղված էր արտակարգ իրավիճակներում բնակչության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների պատրաստմանը, տվյալ ոլորտների հիմնահարցերով բնակչության ուսուցման կազմակերպմանը և իրականացմանը։

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ ուսումնավարժություն է անցկացվել Շիրակի մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանի գլխավորությամբ, իսկ ղեկավարման շտաբի պետն էր ՆԳՆ փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Ափոյանը։

Ուսումնավարժությանն ընդգրկված էին՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի բնակչության տարհանման հանձնաժողովը, ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի, աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման, առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի, ֆինանսական, անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչությունների աշխատակիցները, ՆԳՆ փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության, ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչության, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Ղարս» մասնաճյուղի, «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ ցանցերի շահագործման Շիրակի թիմի, շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Գյումրիի օդերևութաբանական կայանի, «Աշոցքի ԱՏՃ» ճանապարհաշինական ՓԲԸ-ի աշխատակիցները և Շիրակի մարզի Ամասիա և Աշոցք համայնքների ղեկավար կազմը:

Ուսումնավարժության նպատակն էր ստուգել և կատարելագործել մասնակիցների հմտություններն ու ունակությունները ձնաբքի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպման գործում, ստուգել ձնաբքի ժամանակ «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի բնակչության պաշտպանության պլան»-ի իրատեսական լինելը, ինչպես նաև կատարելագործել համագործակցությունը կառավարման մարմինների և ուժային կառույցների միջև:

Համաձայն անցկացման պլանի ուսումնավարժության մասնակիցները հանդես են եկել զեկույցներով՝ ըստ փուլերի ուսումնավարժության ղեկավարին ներկայացնելով ձնաբքի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպման և իրականացման գործողությունները։ Քննարկվեցին նախատեսված ուսումնական բոլոր հարցերը և ուսումնավարժության անցկացման ընթացքը զարգացվեց 10 միջանկյալների օգնությամբ:

Շտաբային ուսումնավարժության ընթացքում ակտիվ քննարկումներ տեղի ունեցան մտահղացումների և միջոցառումների կազմակերպման և իրագործման շուրջ։

Ավարտին ամփոփվել են երկու փուլերում մասնակիցների կատարած աշխատանքները, տրվել համապատասխան գնահատականներ և ցուցումներ:

Հայաստան փրկարար ծառայություն

Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Չեխիայի նախագահը ստորագրել է միասեռական զույգերի իրավունքներն ընդլայնող օրենքը
Ս.թ. ապրիլի 29-ին Դիվանագետների համահայկական խորհրդի անցկացրած «կլոր սեղանի» մասնակիցները ընդունեցին Հայտարարություն
Սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ Նազարյանը` Կիրանցի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման մասին
Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, չպատասխանեց լրագրողների հարցերին
Կիրանցի բնակիչներից մեկը Փաշինյանի հետ հանդիպումից հետո սկսեց արտաստվել
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Ավելին
Ավելին