f

Անկախ

Կանխել քաղաքական բռնությունը. «Հայաքվե» նախաձեռնություն


Ս․թ․ ապրիլի 15-ին ընդդիմադիր ակտիվիստ Սամվել Վարդանյանի և ՔՊ պատգամավոր Հակոբ Ասլանյանի միջև տեղի է ունեցել միջադեպ, որի վերաբերյալ խուլիգանության հանցակազմի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս միջադեպն իրապես ցավալի է, սակայն այն, ինչ տեղի է ունեցել միջադեպից հետո, դուրս է գալիս բանականության շրջանակներից։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության խորհուրդը:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Ապրիլի 16-ին Սամվել Վարդանյանի փաստաբաններ Ռուբեն Մելիքյանի և Վարազդատ Հարությունյանի կողմից ներկայացվել են փաստեր, ըստ որոնց` քննչական գործողությունների ավարտից հետո Սամվել Վարդանյանին ոստիկանության ծառայողները պետք է ուղեկցեին ՁՊՎ, սակայն վերջիններս ճանապարհին կանգ են առել, կեղծ պատրվակով ձերբակալված անձին մենակ են թողել մեքենայի մեջ և հեռացել, որից անմիջապես հետո Վարդանյանի վրա են հարձակվել դիմակավորված անձիք, դուրս բերել մեքենայից, ծեծել, հայհոյել, կատարել արժանապատվությունը նվաստացնող այլ գործողություններ, այնուհետև նորից բռնությամբ վերադարձրել ոստիկանական ավտոմեքենան և հեռացել։

Դրանից հետո ուղեկցող ոստիկանները վերադարձել են, Վարդանյանին տարել են ՁՊՎ, իսկ ճանապարհին հեգնական տոնով հարցրել, թե ինչ է պատահել նրա հետ` փաստացի ակնարկելով, որ իրենք տեղյակ են կատարվածից։

Ներկայացված փաստերը հիմք են տալիս ենթադրելու, որ Սամվել Վարդանյանի վրա հարձակումը նախապես պլանավորվել է կազմակերպված հանցավոր խմբի կողմից, որի հանցավոր գործողություններին անմիջական մասնակցություն են ունեցել ոստիկանները, որոնց ուղիղ պարտականությունն է յուրաքանչյուր ձերբակալվածի անվտանգության ապահովումը։

Հաշվի առնելով նաև իշխանամերձ մամուլում հայտնված ընդդիմադիրների նկատմամբ հաշվեհարդարի կոչերը` կարելի է ենթադրել, որ իշխանության վերին օղակները տեղյակ են եղել և իրենք են անմիջապես հրահանգել այս զազրելի հանցագործությունը, այլապես դժվար է պատկերացնել ոստիկանների այսպիսի աղաղակող թողտվությունը։ Սա բացահայտում է գործող վարչախմբի ահագնացող վախերը և հանրային ընդվզումը բռնությամբ ճնշելու նրա մտադրությունը։

Մենք կտրականապես մերժում ենք ցանկացած բռնություն ներքաղաքական հարցեր լուծելու նպատակով, և պահանջում ենք, որպեսզի իրավապահ մարմիններն անհապաղ միջոցներ ձեռնարկեն՝ այն կանխելու, հնարավոր մեղավորներին հայտնաբերելու և նրանց պատասխանատվության ենթարկելու նպատակով, այլապես մեր երկիրը կարող է հայտնվել ներքաղաքական նոր ցնցումների շեմին, և դրա համար անմիջական պատասխանատվությունը կրելու է ՀՀ գործող վարչախումբը։

Մասնավորապես, պահանջում ենք ՀՀ Գլխավոր դատախազից պարզել փաստաբաններ Ռուբեն Մելիքյանի և Վարազդատ Հարությունյանի ներկայացրած փաստերը, դրանց հաստատման դեպքում քրեական գործ հարուցել այս աղաղակող միջադեպի բոլոր մասնակիցների և հովանավորների նկատմամբ։ Միաժամանակ, պահանջում ենք ՀՀ Գլխավոր դատախազից իրավական գնահատական տալ «Հայկական ժամանակ» կայքում հրապարակված` «Եթե իրավապահները չաշխատեն, իրենց մեթոդով կխոսենք հետները՝ պադեզդներում ծեծելուց մինչև զուգարանում մարդ սպանելը. Հարություն Մկրտչյան» խայտառակ վերնագրով հոդվածին, որտեղ ուղղակի սպառնալիք և բռնության կոչեր են պարունակվում ընդդիմադիր ակտիվիստների նկատմամբ։ Մեր կողմից, հետևողականորեն հետամուտ կլինենք, որպեսզի այս գործով բոլոր մեղավորները հայտնաբերվեն և համարժեք պատասխանատվության ենթարկվեն»:

Հայաստան ՀայաՔվե

Ապրիլի 30-ին փոխանակման կետերում դոլարն արժևորվել է, եվրոն և ռուբլին՝ էժանացել
«Փաստ». Տնտեսության քողարկված խնդիրները
Կեսգիշերին քաղաքացին փորձել է նետվել Կիեւյան կամրջից. Փրկարարներն ու ոստիկանները կանխել են
«Փաստ». Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի
«Հրապարակ». Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել
«Ժողովուրդ». «Վերջին ընդդիմադիր պաշտոնյան Թագուհի Թովմասյանն էր ԱԺ-ում, որին մեծամասնությունը հեռացրեց». ԱՄՆ Պետդեպ
«Ժողովուրդ». Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով 62 տարեկան պապիկի է մեղադրանք առաջադրվել. Աննա Հակոբյանը եւս կհարցաքննվի
՛՛Հրապարակ"․ Կիրանցից՝ Հանրապետության հրապարակ. շարժումը տեղափոխվում է Երևան
«Փաստ». Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով
«Հրապարակ». Ընդդիմության շարքերում ռադիկալ տրամադրություններ են տիրում, իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի
Իշխանությանն աջակցող ամերիկյան կազմակերպություններն անգամ չեն կարողանում աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույում. «Ժողովուրդ»
Ծեծել են ու ճնշե՞լ․ «Հրապարակ»
«Փաստ». «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ
Պետական եւ համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում․ «Հրապարակ»
Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ»
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ». Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Արդարադատության նախարարությունն այսօր ամոթալի ու խիստ դատապարտելի հայտարարություն էր արել
Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ավելին
Ավելին