f

Անկախ

Լիարժեք կարող է համարվել միայն այն պետությունը, որտեղ իրականն ու պատմականը միասին՝ կազմում են մի ամբողջություն․ Աշոտյան


Վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը զազրախոսում է կամ, ավելի դիպուկ՝ բրնձում է նույնիսկ իր համար ռեկորդային հաճախությամբ և դատարկամտությամբ: Այս վերբալ փորլուծության պատճառները տարբեր են. իրար վրա եկած հանրային առիթներ, ամեն գնով Հայաստանի հայաթափումն արագացնելու ցանկություն, շարունակվող անպատժելիություն, խորացող վախերից պաշտպանական ռեակցիաներ և այլն: Այս մասին իր հոդվածում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նա, մասնավորապես, գրել է. «Այո՛, Նիկոլն Արցախի ֆիզիկական հայաթափումից հետո անցել է «Операция ЬI и другие приключения Воваича» տրագեդիայի նոր արարին՝ հայաթափել Հայաստանը: Այս փուլում Հայաստանի հայաթափումը նա իրականացնում է բովանդակային առումով՝ հարձակվելով մեր հավատքի, պատմության, ինքնության, բարոյագիտության վրա:

Գալով իշխանության՝ որպես դասական պոպուլիստ, կամ իր բառապաշարով ասած՝ տիպային կիստա, նա կանխատեսելի կերպով անցնում է պոպուլիզմից դեպի ավտորիտարիզմ ճանապարհը, որը նա գեղեցիկ փաթեթավորմամբ տրանսֆորմացիա է կոչում, իսկ իրականում դա նախ՝ իր անձի, հետո՝ իր շրջապատի, իսկ վերջնարդյունքում՝ ողջ հասարակության դեֆորմացիա է:

Ինչպես ամեն մի պոպուլիստ, որ դիկտատոր դառնալու ճանապարհն է բռնել, Նիկոլը փորձում է մտնել նոր դերի, նոր ամպլուայի մեջ՝ ազգի ինտելեկտուալ առաջնորդի, «խորքային մտածողի», նոր գաղափարախոսի դիմակը հագնելով: Այդպիսին էին Հիտլերը և Ստալինը, Թուրքմենբաշին և Ալիևները, աֆրիկյան բռնապետները և Սադամն ու Քադաֆին:

Սակայն, ի տարբերություն շատ ու շատ չհիշատակված բռնապետների՝ նա չունի ո՛չ էլեմենտար մտավոր կամ կամային, կամ պատմական հիմքեր «отец армянской демократии» ներկայանալու համար: Վերջիվերջո, գաղափարախոսությունները, ինչպես որ պատմությունը, սիրում են հաղթողներին, իսկ Փաշինյանը լուզեր է՝ ոչ միայն հայ ժողովրդի, այլև՝ համաշխարհային արդի պատմության տեսանկյունից:

«Պետությունն՝ ընդդեմ Հայրենիքի» հիմարագույն թեզի անփառունակ քարոզից հետո նա նոր խաղալիք է գտել՝ բաժանելով Հայաստանն իրականի և պատմականի և հակադրելով այդ սինթետիկ հասկացություններն իրար: Որպեսզի ավելի ցայտուն լինի նիկոլական այս «մեթոդաբանության» ողջ զավեշտը, բերեմ հետևյալ օրինակը: Հայտնի է, որ մարդու քրոմոսոմային բանաձևը կամ XY կամ XX է՝ կախված սեռից, որովհետև յուրաքանչյուր մարդ իր քրոմոսոմների կեսը ստանում է հորից, մյուս կեսը՝ մորից: Հիմա պատկերացրե՛ք, որ հայտնի որևէ կենսաբան ասի, թե X-ը հակադրվում է Y-ին, որ X-ը Y-ից կարևոր է, որ Y-ը վտանգավոր է X-ի համար, և այլ նմանատիպ ցնդաբանություններ:

Նույնը մեր դեպքում է. լիարժեք կարող է համարվել միայն այն պետությունը, որտեղ իրականն ու պատմականը միասին կազմում են մի ամբողջություն: Ինչպես մարդը չի կարող կենսունակ լինել և մարդ կոչվել միայն X կամ Y  քրոմոսոմով, այդպես էլ չի կարող պետությունը կամ հայրենիքը որոշվել և ապրել՝ միայն «իրական» կամ միայն «պատմական» դիրքավորվելով:

Փաշինյանի բացահայտ և անորակ կռուտիտների տիրույթում հայտնվեց նաև Հայաստանում քաղբանտարկյալների հարցը: Նրա հնարամիտ երևակայությունը հերիքեց միայն երկնելու «բա եթե նրանք քաղբանտարկյալ են, ինչո՞ւ բոլոր ընդդիմադիրները նստած չեն» ոճի անհեթեթություն: Այս կռուտիտի մերկացումը շատ պարզ է: Նախ՝ մարդկության պատմության մեջ և ոչ մի բռնապետ չի նստացրել իր ռեժիմի հետ բոլոր անհամաձայններին ու անհաշտներին: Ինչպես ռուսներն են ասում, всех не пересажаете.

Եվ երկրորդ, մարդկանց քաղաքական հայացքների համար նստացնելը կամ վերացնելը հետապնդում է նաև կոլեկտիվ էֆեկտ՝ վախի մթնոլորտ ստեղծելու ցանկություն: Այսպես, 10 միլիոնանոց Ադրբեջանում հաշվում են մոտ 250 քաղբանտարկյալ, նույնքան բնակչություն ունեցող Բելառուսում՝ մոտ հազար ու կես, իսկ 3 միլիոնանոց Հայաստանում՝ մի քանի տասնյակ:

Ուստի մեզ նստացնելու հետ կապված Նիկոլի հաշվարկները խառնելու համար մեկ բան կենսական է՝ չվախենալը…

Արմեն Աշոտյան Հայաստան

«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Անցած շաբաթ գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ. 110 հրդեհ, 11 ինքնասպանության փորձ, 8 թունավորում
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա վիրավոր
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Թմրամիջոցների գովազդով զբաղվելու մեղադրանքով 19-ամյա քաղաքացի է կալանավորվել․ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հանդես չի գա որպես միջնորդ
Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. «Հայաստան»
Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին
Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Գեւորգ Դանիելյան
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել
Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
Եղանակը Հայաստանում
Ավելին
Ավելին