f

Անկախ

Կան մարդիկ, որ Ադրբեջանի և Թուրքիայի լոբբիստներն են ՀՀ-ում. Մարուքյանն անուններ տվեց եւ պատռեց նրանց նկարները


Պաշտոնավարման 1 տարի, 11 ամիսների ընթացքում անդադար ես տեսնում էի, որ ինչ-որ մարդիկ փորձագետի, վերլուծաբանի անվանումների տակ քարոզչություն են իրականացնում տարբեր հեռուստաընկերությունների եթերներում, յութուբի ալիքներում եւ այդ քարոզչությունը բնավ Հայաստանի շահերի մասին չէր: Այս մասին իր տարածած տեսանյութում նշել է ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան, «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Այս մարդիկ խոսում են բաներ, որոնց 80 տոկոսն իրականության հետ կապ չունի, մնացած 20 տոկոսը կիսաճշմարտությունների ինչ-որ խառնիճաղանճ բան է եւ պրոպագանդա: Ո՞ւմ շահերն են այս մարդիկ սպասարկում: Իմ ուսումնասիրությունները բերել են այն համոզման, որ այս մարդիկ ՀՀ-ում սպասարկում են Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերը:

Ես իմ ունեցած գիտելիքներով եւ տեղեկատվությամբ գիտեմ, թե ինչ են ուզում Ադրբեջանը եւ Թուրքիան եւ կարմիր թելի պես նրանք իրենց բոլոր եթերներում քարոզում ու լոբբինգ են անում այն, ինչ ուզում է Ադրբեջանը: Հայերեն ասած ջատագովում են: Սակայն ինչպե՞ս են լոբբինգ անում:

Եթե մարդն ասի՝ ժողովուրդ ջան, Թուրքիային օգուտ է այս հանգամանքը, դրա համար մենք պետք է դա անենք, դուք միանգամից նեգատիվ բան կունենաք, բայց այդ մարդիկ այդ տեքստերն ասում են այլ կերպ: Ասում են՝ դա պետք է Հայաստանին, Հայաստանը պետք է հզորանա դրանով, ԵՄ-ն օգնում է մեզ այդ հարցում, ԱՄՆ-ն է մեզ աջակցում, կամ ասում են՝ Ֆրանսիային է դա օգուտ: Որ երկրի ռեյտինգը բարձր է երկրի ներսում, այդ երկրին են վերագրում եւ ասում՝ Հայաստանի շահերից է բխում, որ այդ պարագայում այդ երկիրը մեզ կօգնի: Բայց ես ձեզ հավաստիացնում եմ, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերն են սպասարկում, նրանց նարատիվներն են առաջ մղում: Ոչ ԵՄ-ն, ոչ ԱՄՆ-ն կապ չունեն դրա հետ»,- հայտարարեց Մարուքյանը:

Նա նկատեց, որ հարյուր հազարավոր մարդիկ սպառում են այդ մարդկանց եթերները. «Որոշ դեպքերում մարդը ալիք ունի յութուբում, մոնետիզացված է եւ փող է աշխատում մարդը ամեն մի ձեր դիտումից: Նրանք փորձում են վարկաբեկել Հայաստանում բոլոր ողջամիտ, հավասարակշիռ ուժերին եւ քննադատելով, վիրավորելով այդ մարդկանց, փորձում են դաշտը ապականել, պղտորել, իրենք դաշտում դառնան դոմինանտ եւ ազդեն հանրային կարծիքի վրա: Դրա վերջը շատ վատ է, արյունահեղություն է»,- ասաց Մարուքյանը:

Նա կոնկրետ անուններ էլ հնչեցրեց:

Մարուքյանը ցույց տվեց վերլուծաբան Արմեն Չիբուխչյանի լուսանկարը, որը յութուբում վերլւծություններ է ներկայացնում: Նրա խոսքով, Արմեն Չիբուխչյանի վերլուծությունները մի մասը սուտ է, մի մասը կիսաճշմարտություններ են, մի մասն էլ Ադրբեջանի ու Թուրքիայի պրոպագանդան է: Մարուքյանը հիշեցրեց, որ Արմեն Չիբուխչյանն աշխատել է ՀՅԴ-ի «Երկիր» եւ Սամվել Մայրապետյանի «Հ2» հեռուստընկերություններում, իսկ հետո նախկիններին թալանչի է անվանում:

«Սովորական ավանտյուրիստ է, ստախոս, խաբեբա, քարոզչության հետևանքով երկիրը կարող է  տանել արյունահեղության»,-ասաց Մարուքյանը եւ պատռեց Արմեն Չիբուխչյանի նկարը:

Նա անդրադարձավ եւս մեկ անձի՝ սոցիոլոգ Կարեն Սարգսյանին. «Եթե Հայաստանում սառնարանն էլ բացեք, ինքը խոսում է: Այս մեկը բնակվում է Հայաստանում։ Փորձում եմ նրա կենսագրությունը գտնել, չկա։

Ժողովուրդը նստած լսում է էս մարդուն, էլի վիրավորական պառապաշարով: Երկրի վարչապետի, փոխվարչապետի, իմ նկտմամբ է վիրավորական արտահայտություններ արել, ԱԳ նախարարի, տարբեր գործիչների: Ինչ ասես ասել է, եւ ասածների մեծամասնությունը սուտ է, կեղծիք, խաբեբայություն, սովորական ավանտյուրիստ։ Եվ դուք ժողովուրդ, հարյուր հազարներով նստած լսում եք։

Եթե այսօր ես չասեմ դա ձեզ, վաղը ես ինձ մեղադրելու են։ Նա ասում է, Թուրքիան Հայաստանի թշնամի չէ, Թուրքիան ցեղասպանություն չի իրականացրել, այ երբ արխիվները կբացվեն, դուք կտեսնեք, որ ռուսներն են դա արել: Թուրքիան հակառակորդ է, թշնամին Ռուսաստանն է, շատ հայերի շոկ է սպասում, երբ Թուրքիան բացի Մեծ եղեռնի արխիվները։

Այս մարդու կողմից ցեղասպանության սրբադասված զոհերը անարգվում են, դուք հանգիստ նստած նայում եք: Սրա նմաններին պետք է տանել Սիրիայի Դեր Զոր անապատ»,-ասաց Մարուքյանը եւ պատռեց նաեւ Կարեն Սարգսյանի նկարը:

«Վաղը մյուս օրը, որպեսզի արդարացնի, թե ինչու պետք է ՀՀ-ում տեղակայվեն թուրքական զորքեր, թե ինչու պետք է թուրքական զորքերը հսկեն որեւէ ճանապարհ, իսկ վաղը դա է ասելու, դրա համար նախապես պետք է Թուրքիային ազատել ցեղասպանության մեղքից: Դրանից հետո էլ կարողանալու է լոբբինգ անել, որ Հայաստանը պետք է անցնի Թուրքիայի մոդերացիայի տակ:

Թող իրավապահները զբաղվեն: Դուք չեք պատկերացնի, թե Հայաստանն ինչ գործակալական ցանցերի ազդեցության թիրախում է հայտնված:

Որքան հեռու այս ապականիչ քարոզչությունից, այնքան Աստծուն մոտ եւ այնքան Հայաստանի փրկություն»,- իր խոսքն ամփոփեց Մարուքյանը:

Հայաստան Էդմոն Մարուքյան

Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Արթիկի թեմի առաջնորդը Կիրանցում է
Բագրատ Սրբազանին զրպարտելու և վիրավորելու համար Դավիթ Լևոնյանի դեմ հայց կներկայացվի դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել է Կիրանց՝ իր աջակցությունը հայտնելու բնակիչների պայքարին
ԲԴԽ անդամ, ՎՃռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը հրաժարականի երկու դիմում է գրել
ԵԽԽՎ գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեին Բաքվում «քաղաքական ահաբեկիչ» են անվանել
Պահանջում ենք, որ Ֆրանսիան չմիջամտի Ադրբեջանի ներքին գործերին. Ադրբեջանի ԱԳՆ
«Արարատ» ԲԿ-ում կեսարյան հատման ժամանակ ծննդկանի պտուղը մահացած է ծնվել․ Shamshyan.com
12-րդ օրն է՝ Կիրանց-Ոսկեպար ճանապարհը փակ է. դասադուլը շարունակվում է
Ավելին
Ավելին