f

Անկախ

«Փնտրվում է ՄԻՊ-ը». գտնողներին խնդրում ենք հարցեր տալ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի ձերբակալության ու կալանավորման մասին


 «Փնտրվում է ՄԻՊ-ը». գտնողներին խնդրում ենք հարցեր տալ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի ձերբակալության ու կալանավորման մասին

Այսօր՝ ապրիլի 15-ին, Երևանի բոլոր վարչական շրջաններում «Փնտրվում է ՄԻՊ-ը» գրությամբ հայտարարության թերթիկներ են տարածվել, որում նշվում է, որ «ՄԻՊ-ը դուրս է եկել Պուշկինի 56ա հասցեից և այլևս չի վերադարձել»։ Հայտարարության հեղինակները խնդրում են ՄԻՊ-ին հայտնաբերելու դեպքում կապվել հայտարարության մեջ նշված հեռախոսահամարներով։

 

Հիշեցնենք, որ «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ և վարողներ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը ձերբակալվել են մարտի 22-ին և կալանավորվել են երկու ամիս ժամկետով փոդքասթի 83-րդ թողարկման ընթացքում Նիկոլ Փաշինյանի հանձնողական քաղաքականության վերաբերյալ սուր գնահատականներ հնչեցնելու համար:Փոդքասթերները ձերբակալվել են թողարկումից երկու օր անց։ AntiFake.am կայքիհիմնադիր, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանի ձերբայալությունը տեղի է ունեցել կոպիտ ուժի կիրառմամբ դիմակավորված երեք ոստիկանների և քաղաքացիական հագուստով հինգանձանց կողմից։

 

Ձերբակալությանօրը՝մարտի 22-ին, ժամը 14:00-ի սահմաններում ՄԻՊ գրասենյակը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ Նարեկ Սամսոնյանի ձերբակալման վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ սկսվել է ուսումնասիրություն: Ուսումնասիրության շրջանակում Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման այց է իրականացվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժին։

 

Ապրիլի 4-ին կառավարության նիստից հետո լրագրողները մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանից հետաքրքրվել են՝ արդյոք Նարեկ Սամսոնյանիձերբակալությունն իրավաչափ է եղել։ Ի պատասխան Մանասյանն ասել է, որ Սամսոնյանին ձերբակալելու կադրերը տեսնելուց եւ տեղեկատվությունը տարածվելուց հետո ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են Սամսոնյանին եւ Սաղաթելյանին․ «Տվյալ համատեքստում մենք առնվազն կասկած ունեցել ենք՝ նկատի ունենալով այն, որ դիմել ենք իրավասու մարմիններին։ Պարզաբանում ենք պահանջել իրավասու մարմիններից, պարզաբանում ստանալուց հետո եզրահանգում կանենք։ Անհամաչափ ուժի կիրառման մասին առնվազն եթե դիմել ենք իրավասու մարմիններին, նշանակում է, որ կասկած ենք տեսել»։

 

Նարեկ Սամսոնյանի՝ բիրտ ուժի կիրառմամբ ձերբակալությունից և փոդքասթերների կողմից հերթական թողարկման ընթացքում հնչեցված սուր քննադատության համար քրեական գործի հարուցումից ու կալանավորումից 25 օր է անցել, սակայն ո՛չ ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը, ո՛չ էլ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը գնահատական չեն տվել իրավապահ մարմինների խայտառակ ոչ իրավաչափ վարքագծին և Հայաստանի Հանրապետությունում ազատ խոսքի արտահատման և իշխանության քաղաքականությունը քննադատելու համար մեդիագործունեությամբ զբաղվող անձանց կալանավորման հանգամանքին։

Հիշեցնենք, որհամաձայնՀայաստանիՀանրապետությանՍահմանադրության 191-րդհոդվածի՝Մարդուիրավունքներիպաշտպաննանկախպաշտոնատարանձէ, որըհետևումէպետականևտեղականինքնակառավարմանմարմիններիուպաշտոնատարանձանցկողմիցմարդուիրավունքներիևազատություններիպահպանմանը, նպաստումէխախտվածիրավունքներիևազատություններիվերականգնմանը։

 

Հետևաբար, ՄարդուիրավունքներիպաշտպանԱնահիտՄանասյանըմիայնմիդեպքումկարողէչարձագանքելվերընշվածխայտառակապօրինություններին՝եթեկորելէ։

 

Մտահոգ քաղաքացիներին խնդրում ենքՄԻՊ-ի գտնվելու վայրի մասին տեղեկություններ ունենալու դեպքումզանգահարել 116կամ+374 96 11-61-00 հեռախոսահամարներով, իսկ հայտնաբերելու դեպքում հարցադրումներ անել Նարեկ Սամսոնյանի անհամաչափ ձերբակալության և Սամսոնյանի ու Սաղաթելյանի ապօրինի քրեական գործի ու կալանավորման վերաբերյալ։

 «Փնտրվում է ՄԻՊ-ը» Նարեկ Սամսոնյան Վազգեն Սաղաթելյան Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին