f

Անկախ

Բրիտանիան բանակցում է Հայաստանի հետ անօրինական ներգաղթյալներին այստեղ ուղարկելու շուրջ


Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն բանակցություններ է վարել Հայաստանի, Կոտ դ'Իվուարի, Կոստա Ռիկայի և Բոտսվանայի ներկայացուցիչների հետ, որպեսզի համաձայնագիր կնքի, որը նման է Միացյալ Թագավորության և Ռուանդայի միջև կնքված համաձայնագրին։ Վերջինով փախստականներին Մեծ Բրիտանիայից վտարում են մինչև նրանց ապաստանի հայցերի քննարկումը։ Այդ մասին գրոմ է է Times-ը՝ վկայակոչելով բրիտանական արտաքին գործերի նախարարության գաղտնազերծված փաստաթղթերը։

«Մեծ Բրիտանիան բանակցություններ է սկսել Հայաստանի, Կոտ դ՛Իվուարի, Կոստա Ռիկայի և Բոտսվանայի հետ՝ Ռուանդայի միգրանտների արտաքսման սխեման կրկնօրինակելու համար»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասվում է հայտարարության մեջ։

Ինչպես նշվում է, այս փաստաթղթերի բովանդակությունը կապված է վերջին 18 ամիսների ընթացքում բրիտանական կառավարության աշխատանքի հետ՝ գտնելու երկրներ, որոնք կարող են շահագրգռված լինել Ռուանդայի սխեմայի կրկնությամբ: Այս չորս երկրների հետ աշխատանքն առաջնահերթ ուշադրություն է պահանջում Բրիտանիայից։ Հաղորդվում է նաև, որ քննարկվել է համագործակցություն այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Էկվադորը, Պարագվայը, Պերուն, Բրազիլիան և Կոլումբիան, սակայն նրանք, ըստ բրիտանական իշխանությունների, ավելի քիչ են հետաքրքրված այս համաձայնագրով, իսկ Մարոկկոն, Թունիսը, Նամիբիան և Գամբիան «միանշանակ հրաժարվել են» մտնել քննարկումների մեջ։ Եթե Բրիտանիան  չկարողանա համաձայնության գալ վերևում նշված չորս երկրների հետ, ապա նոր ցուցակը ներառում է Կաբո Վերդե, Սենեգալ, Տանզանիա, Տոգոն, Անգոլան և Սիերա Լեոնեն։

Հաղորդվում է նաև, որ Հայաստանի, Կոտ դ'Իվուարի, Կոստա Ռիկայի և Բոտսվանայի հետ բանակցություններում առաջընթաց չկա Ռուանդայի համաձայնագրի հետ կապված շարունակական խնդիրների պատճառով, սակայն կառավարությունը հուսով է, որ բանակցությունները կարող են վերսկսվել, երբ Ռուանդայի ծրագիրը գործարկվի:

 

անօրինական ներգաղթյալներ Մեծ Բրիտանիա Հայաստան

«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Անցած շաբաթ գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ. 110 հրդեհ, 11 ինքնասպանության փորձ, 8 թունավորում
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա վիրավոր
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Թմրամիջոցների գովազդով զբաղվելու մեղադրանքով 19-ամյա քաղաքացի է կալանավորվել․ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հանդես չի գա որպես միջնորդ
Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. «Հայաստան»
Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին
Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Գեւորգ Դանիելյան
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել
Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
Եղանակը Հայաստանում
Ավելին
Ավելին