f

Անկախ

Բաքվի՝ Հայաստանին ներկայացվող հետագա պահանջները սպառնում են խորացնել տարածաշրջանի անկայունությունը. Freedom House


Հայաստանի հանդեպ Բաքվի հետագա տարածքային և քաղաքական պահանջները սպառնում են խորացնել տարածաշրջանային անկայունությունը, նշվել է Freedom House իրավապաշտպան կազմակերպության «Nations in Transit 2024» ամենամյա զեկույցում։

«Լեռնային Ղարաբաղի և անվտանգության հարցերը շարունակել են գերակշռել քաղաքական օրակարգում և քաղաքացիների հոգսերում։ Անկլավի 2022թ. դեկտեմբերին սկսված և  ավելի քան ինն ամիս՝ մինչև նրա անկումը շարունակված միակ կենսական ճանապարհի՝ Լաչինի միջանցքի, որը կապում էր Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը, շրջափակումը Ադրբեջանի կողմից, հանգեցրեց հումանիտար աղետի, որը հավասարազոր է ցեղասպանության ակտի՝ ըստ Ցեղասպանության մասին կոնվենցիայի, ըստ որի՝ դա գործողություն է, որը «խմբի համար միտումնավոր ստեղծում է պայմաններ՝ նրա ֆիզիկական ոչնչացման նպատակով հաշվարկված»,- ընդգծվել է կազմակերպության զեկույցում։

Ընդ որում՝ Freedom House-ը նշում է, որ Ադրբեջանը ոչ միայն շարունակել է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը նպատակաուղղված սովի մատնելու քաղաքականությունը, այլև սկսել է լայնածավալ հարձակում հանրապետության դեմ 2023թ. սեպտեմբերի 19-ին։

«Ադրբեջանի այդ գործողությունները ձեռնարկվել են հակառակ ողջ աշխարհի պետությունների կոչերի, ներառյալ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը, ինչպես նաև այնպիսի միջազգային կառույցների, ինչպիսին են ԵՄ-ն, ՄԱԿ գլխավոր քարտուղարը, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության նախագահը, և հակառակ ՄԱԿ Միջազգային դատարանի հրամանի, որն Ադրբեջանը մերժել է։ Հարձակման հետևանքով Լեռնային Ղարաբաղը ենթարկվել է էթնիկ զտման. ավելի քան 100 հազար էթնիկ հայեր փախել են Լեռնային Ղարաբաղից Հայաստան, տեղեկություններ են ստացվել ռազմական հանցագործությունների մասին, Արցախի Հանրապետության վարչակազմում աշխատող պաշտոնյաները կամ առևանգվել են, կամ ձերբակալվել և տարվել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու, իսկ տարածաշրջանի մշակութային ժառանգությունը հայտնվել է ոչնչացման սպառնալիքի առջև։ Թեև փախստականների ճգնաժամի հետ կապված առաջին ցնցումները մնացել են հետևում, Հայաստանի կառավարությունը բախվում է երկարաժամկետ սոցիալական, իրավական, տնտեսական և հումանիտար խնդիրների»,- նշվել է փաստաթղթում։

Կազմակերպությունն ընդգծում է, որ ճգնաժամն առաջ է բերել դատապարտում Արևմուտքի կողմից։ Սակայն, չնայած իրավապաշտպանների և օրենսդիրների բազմաթիվ կոչերին, ադրբեջանական վարչակարգի դեմ ոչ մի պատժամիջոց չի մտցվել։

«Հումանիտար ճգնաժամը վերաճել է քաղաքականի՝ առաջ բերելով զանգվածային բողոքներ Երևանում, վարչապետ Փաշինյանի կառավարության դեմ, նրա անհաջողությունների պատճառով։ Թեև շարժումը գլխավորվում էր խորհրդարանական ոչ պոպուլյար  ընդդիմության կողմից, որն այդ պատճառով չկարողացավ կրիտիկական մոբիլիզացիա ապահովել, հայերի ճնշող մեծամասնությունը սեպտեմբերի 19-ի ներխուժումից դեռ մի քանի ամիս առաջ հավանություն չտվեց Փաշինյանի քաղաքականությանը Լեռնային Ղարաբաղի հարցում»,- գրել է Freedom House-ը։

Ինչպես նշվել է զեկույցում, նահանջելով կառավարող կուսակցության 2021թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ տված խոստումներից՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետագայում հայտարարեց, որ պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ Լեռնային Ղարաբաղը, պայմանով, որ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը երաշխավորվեն։

«Չնայած Փաշինյանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ 2022թ. հոկտեմբերի հանդիպման ժամանակ՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջնորդությամբ, Բաքուն ուղիղ հակառակը ձեռնարկեց պահանջվող անվտանգային երաշխիքների հարցում՝ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտում իրականացնելով։ Ավելին, Բաքվի հետագա տարածքային և քաղաքական պահանջները Հայաստանից սպառնում են խորացնել տարածաշրջանային անկայունությունը»,- նշվել է զեկույցում։ 

։

 

Տարածաշրջան Հայաստան Ադրբեջան Freedom House-ը զեկույց

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին