f

Անկախ

Կինն ամուսնու հետ շանտաժի է ենթարկել նրա սիրուհուն և «Համմերով» գնացել են գումարի հետևից


Սիրային «եռանկյունու» շուրջ իրադարձությունները տեղի են ունեցել ամիսներ առաջ, երբ կինը տեղեկացել է ամուսնու՝ մեկ այլ կնոջ հետ ինտիմ կապի մասին։ Պարզվում է՝ սիրուհին ևս ունեցել է ամուսին. ու սիրեկանը կնոջ հետ որոշել են նրան շանտաժի ենթարկել։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Երևանում՝ 2023թվականին։ Նախաքննության վարկածով՝  2023թ. նոյեմբերին կինն ամուսնու հետ՝ վերջինիս կողմից շահագործվող «Համմեր» մակնիշի ավտոմեքենայով գնացել են սիրուհու  աշխատավայր, որտեղ մոտեցել է նրան և առաջարկել նստել ավտոմեքենան, ինչից հետո երթևեկել են Երևանի տարբեր վարչական շրջաններով։ Այդ ընթացքում՝ նախ բռնություն են գործադրել նրա նկատմամբ, ապա նաև  պահանջել 2 000 ԱՄՆ դոլար՝ սպառնալով, որ այն չկատարելու դեպքում կվնասեն նրա երեխաներին, արատավորող տեղեկություններ կտարածեն աղջկա մասին, ինչպես նաև՝ ամուսնուն և հարազատներին կհայտնեն նրա ինտիմ կապի մասին՝ հանրայնացնելով նամակագրությունը և լուսանկարները։

Արդյունքում, այդ ամենից ահաբեկված, շանտաժի ենթարկված սիրուհին՝ տղամարդու կնոջ հետ գնացել է իր ընկերուհու տուն՝  նրա ամուսնուց գումար խնդրելու, որն ասել է, որ ունի ընդամենը 40,000 դրամ, ինչը չեն վերցրել։

Տղամարդու «օրինական» կինը, դիմելով ամուսնու հետ կապ ունեցած կնոջը, ասել է «պրինցիպի էտելա փող, հիմա ձեռքներս գումար չկա, գնա վեկալ», ինչից հետո գումարը վերցրել և փոխանցել են ամուսիններին։ Այդքանով, սակայն, նրանք չեն սահմանափակվել, «ահաբեկումները» և շանտաժներն ունեցել են պարբերական բնույթ, պահանջել են վճարել մյուս մասը։ Տղամարդը, սպառնալով սիրուհուն, հայտարարել է․ «ինձ լավ ես չէ ճանաչում, 300.000 դրամ հիմա ես բերում, 500,000 էլ վաղը կտաս, ես ոչ մեկից չեմ վախենում, ոչ գողական, ոչ մենթերից, դու գիտես չէ ինչ կանեմ, աղջկադ ինչ կանեմ, մարդուդ ինչ կուղարկեմ, մեր էսքան սաղ անցածը, մի բան էլ վրեն, կխորտակվես, սաղ կթքեն վրեդ, խը կանեն ու կթքեն վրեդ, այ հիմա իմացի շանտաժ եմ անում, չբերեցիր, ուտելու ես, բերեցիր գնում ենք եկեղեցում ես, դու ու Ա․-ն երդվենք, որ գործ չունենք իրարից, իմ փողը տալիս ես, հուր հավիտյան մոռանում ենք իրար»։

Այս խոսքերից հետո կինը գնացել է բարեկամուհու տուն՝ գումար խնդրելով, որտեղ էլ պատմել է կատարվածը, վերջինս թույլ չի տվել կնոջը վերադառնալ ամուսինների մոտ։ Շորթմամբ պահանջված գումարը չի վերադարձվել, ամուսիններն էլ՝ «պահել են խոստումը»՝ տարածելով կնոջը արատավորող տեղեկությունները՝ կնոջ ֆեյսբուքյան ընկերներին ուղարկելով նրա մերկ լուսանկարները։

Քրեական վարույթի շրջանակներում ամուսիններից կինն այժմ ամբաստանյալի աթոռին է, մեղադրվում է՝ անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու և մի խումբ անձանց կողմից շորթման համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը և վարչական հսկողությունը։

Գործը Երևանի քրեական դատարանի դատավոր Մուշեղ Արամյանի վարույթում է

շանտաժ Դատարան Հայաստան ամուսիններ

CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման մաքսատուրքերը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 45-ից հասնելով 89 միլիարդ դոլարի. Պուտին
Թուրքիան ծրագրում է ռուսական գազ մատակարարել Եվրոպա
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Գայա Արզումանյան. Ուզում եմ, որ արցախցու ցավը չտեսնեք
Մեղսագրումներին և անպարկեշտ դատողություններին չենք արձագանքում. Մայր Աթոռ
Թե ԱԱԾ-ի, թե ՆԳՆ-ի տարբեր օղակներից ինֆորմացիաներ են գալիս, շնորհակալ եմ, որ հայտնում եք. Բագրատ Սրբազան
ԱԺ-ի դիմաց ԵՊՀ ուսանողները բողոքի ակցիա են անում՝ ի պաշտպանություն Բագրատ Սրբազանի շարժման
Ավելին
Ավելին