Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) աշխատակիցներն ապրիլի 11-ին ձերբակալել են Կենտրոնական Ասիայի երկրներից վեց օտարերկրացիների, որոնք ահաբեկչական խմբավորում էին կազմակերպել: Չարագործները ահաբեկչություն էին նախապատրաստում Դոնեցկում Ռուսաստանի ռազմաօդային ուժերի ռազմական օբյեկտում, հայտնել են ԱԴԾ-ում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Ինչպես ճշտել են դաշնային գերատեսչությունում, ահաբեկիչների խումբը համակարգվում էր Ուկրաինայի տարածքից։ Դա հաջողվել է պարզել օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում։