f

Անկախ

Սկավառակը, որը դրված է որպես միակ ապացույց և որի հիման վրա հարուցվել է այս քրեական գործը, մոնտաժված է․ Մալյան


Սկավառակը, որը դրված է որպես միակ ապացույց և որի հիման վրա հարուցվել է այս քրեական գործը, մոնտաժված է։

 

Այս մասին իր վերջին դատական նիստի եզրափակիչ ելույթի ժամանակ հայտարարեց հասարակական- քաղաքական գործիչ Նարեկ Մալյանը:

Մալյանը պատմեց, որ նախաքննության ընթացքում հայտնում են իրեն, որ կա ինչ-որ դիսկ: Նա հարցրել է՝ արդյոք արվել է ՖԲ զննություն, հայտնելով, որ իր ՖԲ էջի կարգավորումներում դրված է, որ ուղիղ եթերները պահպանվում է 30 օր:

Մալյանը նշեց, որ քննիչին ինքնաբուխ կերպով հայտնել էր, որ 30 օրից ջնջվելու են տեսանյութերը և խնդրել, որ պահպանեն:

«Ես պատկերացնում էի, որ ՖԲ զննում կլինի, ինչը չեղավ»,- նշեց Մալյանը:

Նա նաև ասաց, որ նախաքննության ժամանակ նշանակվել է փորձաքննություն, որի պատասխանը եղել է, որ իր խոսքերում ատելություն չկա.

«Ինձ պետք է բաց թողնեին, սակայն դա կլիներ, եթե լիներ իրավական պրոցես, բայց քանի որ խնդիրն ինձ երկար բանտում պահելն է, նշանակվեց կրկնակի փորձաքննություն, նրանք պատրաստ էին այնքան փորձաքննություն նշանակեին, մինչև կգտնեին մեկին, ով կասեր, որ կա ատելություն»։

Մալյանը նշեց, որ օրենքի խախտումներով լրացուցիչ փորձաքննության են ուղարկել, տվել էին հարց, որին փորձագետն իրավունք չունի պատասխանել՝ արդյոք իմ խոսքի մեջ կա ատելություն, թե ոչ, քանի որ այդ հարցին պետք է պատասխանի դատավորը:

Մալյանը նշեց, որ փորձաքննության է ենթարկվել ինչ-որ դիսկ, որի ծագումն անհայտ մնաց, թե որտեղից է ծագել, արագ հայտարարվեց նախաքննության ավարտ, իրեն ժամանակ էլ չտրվեց, որպեսզի իր մասնագետներին ներգրավվի, քանի որ ատելության խոսքը շատ նուրբ հասակացություն է և պետք է լրջորեն տարանջատել ազատության խոսքը խոսքի ազատությունից:

«Նախաքննության փուլում ինձ ասեցին, որ լավ էլի պարոն Մալյան, գնա դատարան, այնտեղ մի բան կանենք»: 

Մալյանը նշեց, որ այդ օրը 3 լայվ է արել՝ 11 վարկյան, 24 վարկյան 15 րոպե տևողությամբ: Ի՞նչ դիսկ է գնացել փորձաքննության, ո՞վ է այն մարդը, ով իմ լայվը ներբեռնել է, մոնտաժել է:

Ես 5:24 վարկյան լայվ չունեմ, ենթադրում եմ, որ ինչ-որ մեկը դաունլոադ է արել իմ լայվը, մոնտաժել է իմ լայվը և դրել է իմ գործի մեջ, ո՞վ է այդ մարդը, որ այդ ապօրինությանը գնացել է»:

Մալյանն ասաց, որ այդ մասին գիտեր 7 ամիս առաջ.

«Ես դատարանում որոշել էի առաջին անգամ ցուցմունք տալ, բայց տեսա, որ այս դատարանում չկա իրավաբանություն, կա նպատակ ինձ երկար բանտում պահելու, ես էլ միացա այդ նպատակին, ես ոչ մեկից ոչ մի բան ոչ խնդրելու եմ, ոչ էլ խնդրել եմ իմ իրավունքները պաշտպանել:

Ի՞նչ կլիներ նորմալ իրավական պետությունում, երբ մեղադրյալը հայտարարում է, որ իր լայվը, որի հիման վրա իրեն մեղադրանք են առաջադրել, մոնտաժված է»:

Նարեկ Մալյան Դատական նիստ Հայաստան խմբագրի ընտրանի

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին