f

Անկախ

Հայաստանում 2023-ին միջին աշխատավարձը աճել է 14,6 տոկոսով, իսկ գները ընդամենը 2 տոկոսով. Թունյան


2023 թվականին մեր տնտեսությունն աճել է 8,7 տոկոսով, ինչը բավական բարձր է, և այս վերջին երեք տարվա ընթացքում (2021-2023 թթ.- խմբ.) ՀՀ տնտեսության իրական աճը 29,5 տոկոս է և միջին տարեկան աճն այս ընթացքում եղել է 9,8 տոկոս, ինչը մեր առջև դրած թիրախից բարձր է: Այս մասին, այսօր՝ ապրիլի 11-ին, ԱԺ-ում ասաց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով անցած տարվա տնտեսական զարգացումներին և ցուցանիշներին:

«Անցած տարվա տվյալներով աճ ունենք գրեթե բոլոր ոլորտներում՝ բացառությամբ գյուղատնտեսության, որտեղ ունենք թեթև անկում, սակայն վստահ եմ, որ այս ցուցանիշը պայմանավորված է վիճակագրական տվյալների թերի լինելով»,- նշեց Թունյանը:

Անդրադառնալով քննադատություններին՝ կապված գնաճի հետ, Թունյանը հիշեցրեց՝ անցյալ տարի, 12-ամսյա կտրվածքով, այսինքն՝ 2023 թվականի դեկտեմբերը նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, ունեցել ենք ոչ թե գնաճ, այլ գնանկում 0,6 տոկոսային կետի չափով, իսկ միջին գնաճը տարեկան կազմել է 2 տոկոս: Նույն ժամանակահատվածում Հայաստանում միջին աշխատավարձը աճել է 14,6 տոկոսով:

«Այսինքն՝ ունենք աշխատավարձերի առաջանցիկ աճ գների նկատմամբ: Ունենք նաև արտահանման առաջանցիկ աճ ներմուծման նկատմամբ, տուրիզմի էական աճ՝ մոտ 40 տոկոսով: Անցած տարի Հայաստան է այցելել ավելի քան 2,3 միլիոն զբոսաշրջիկ: Աշխատանքի արտադրողականությունը ՀՀ-ում վերջին երեք տարում աճել է 1,5 անգամ: 2023 թվականի տվյալներով՝ 1 ժամ աշխատաժամանակի արժեքը եղել է 9,6 դոլար, իսկ 2021-ին այդ ցուցանիշը 6,2 դոլար էր: Գործազրկության մակարդակը կազմել է 12 տոկոս, մեր ծրագրով նախատեսում ենք գործազրկության մակարդակը իջեցնել 10 տոկոսից»,- ընդգծեց Բաբկեն Թունյանը:

Ինչ վերաբերում է պարտք-ՀՆԱ հարաբերակցությանը, անցյալ տարեվերջին այն կազմել է 48 տոկոս, ինչը, ըստ նրա, եղել է մշտական քննադատության առիթ:

«Ամենակարևոր ցուցանիշներից մեկը, որի հետ կապված անցյալ տարի հնչում էին բավական կոշտ քննադատություններ, կապիտալ ծախսերն են: Անցյալ տարի կապիտալ ծախսերի ճշտված պլանը եղել է 516 մլրդ դրամ, կատարողականը եղել է շուրջ 96 տոկոս, այսինքն՝ մենք մի կողմից բարձրացրել ենք կապիտալ ծախսերի շեմը և ապահովել ենք ավելի բարձր կատարողական, ինչը նշանակում է՝ տնտեսական աճի պոտենցիալը գալիք տարիների համար բավականին ավելացել է»,- ասաց տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը:

Նա հիշեցրեց՝ այս ամենի հետ մենք 2023-ին ունեցել ենք ֆորսմաժորային իրավիճակներ, սակայն Հայաստանի տնտեսությունը ցուցադրել է բարձր դիմադրողականություն և կարողացել է պատշաճ արձագանքել մարտահրավերներին:

Թունյանը տեղեկացրեց՝ առաջընթաց է գրանցվել նաև հարկահավաքության տեսանկյունից՝ հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը զգալիորեն բարելավվել է, ինչի հետևանքով կրճատվել է ստվերը:

Հայաստան Բաբկեն Թունյան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին