Ընդդիմադիր 2 խմբակցություններից 30 պատգամավորներ երաշխավորության միջնորդություն են ներկայացրել Արմեն Աշոտյանին կալանքից ազատելու համար: Այսօր դատարնը լսեց նրանց, որից հետո հայտարարեց․
«Այսօրվա դատական նիստն այսքանով ավարտվում է։ Խափանման միջոցի ժամկետների հարցը կքննարկվի հաջորդ դատական նիստի ընթացքում։ Սույն գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 11-ին, ժամը 13,00-ին»,- հայտարարեց դատավորը։
Ավելի վաղ հայտարարվել էր, որ այսօրվա դատական նիստին քննարկվելու է կալանքի ժամկետը երկարաձգելու կամ այն վերացնելու հարցը, այս անգամ, ողջ կազմով, երաշխավորագրեր են ներկայացնելու ընդդիմադիր երկու խմբակցությունների պատգամավորները։