Առնվազն 91 մարդ է զոհվել Մոզամբիկում այն բանից հետո, երբ լաստանավը խորտակվել է ծանրաբեռնվածության պատճառով։ Այս մասին հայտնում է AFP-ն՝ տեղական իշխանություններին հղումով։
Նրանց տվյալներով՝ նավի վրա եղել է 130 մարդ։ Նավը ծանրաբեռնված էր և պիտանի չէր ուղևորներ տեղափոխելու համար, հայտնում է գործակալությունը Նաամպուլա նահանգի պետքարտուղարի խոսքերը։
Նրա խոսքով՝ նավի վրա խուճապ է սկսվել տարածվող խոլերայի համաճարակի մասին կեղծ տեղեկությունների պատճառով՝ ուղևորներից շատերը փորձել են ցամաք հասնել։
Զոհվածների թվում կան մի քանի երեխաներ: Փրկարարները հայտնաբերել են հինգ ողջ մնացածի, նրանցից երկուսը հոսպիտալացվել են։ Նավաբեկության պատճառները պարզելու համար հետաքննություն է սկսվել։
Մոզամբիկի ափերի մոտ նավաբեկության հետևանքով զոհվել է շուրջ 100 մարդ
Կարդացեք նաև
- Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները. 168.am
- Սիսիան համայնքում նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը
- ՆԳՆ-ն պնդում է՝ Կիրանցում հատուկ ռեժիմ չկա, բայց չի պարզաբանվում՝ ինչ հիմքով է սահմանափակվում կոնկրետ անձանց ազատ տեղաշարժի իրավունքը.