f

Անկախ

Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպումը «պատմական շրջադա՞րձ. էր, թե՞ ձախողում. Զուրաբյան


Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ֆեյսբուքայն գրառումը.

«2021 թվականի հուլիսի 9-ին Եւրոպական Միությունը հայտարարել էր, որ պատրաստ է առաջիկա հինգ տարվա ընթացքում Հայաստանին տրամադրել €2.6 միլիարդ եւրոյի ($3.1 միլիարդ դոլարի) ծավալի օգնություն:

Ապրիլի 5-ին Փաշինյան-Բլինքեն-ֆոն դեր Լայեն հանդիպման ժամանակ պարզվեց, որ այդ որոշումից երեք տարի անց Եւրոպական Միությունն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները միասին խոստանում են չորս տարվա ընթացքում Հայաստանին տրամադրել €270 միլիոն եւ $65 միլիոն համապատասխանաբար, այսինքն ընդհանուր` մոտավորապես $360 միլիոնի օգնություն:

Հետեւաբար, ոչ միայն չեն կատարել նախկինում տրված խոստումները, այլ դեռ մի բան էլ խոստման չափը կրճատել են 10 անգամից ավելի:

Հարցը ավելի հետաքրքիր բնույթ է ստանում Փաշինյանի թիմի եւ նրա «արեւմտամետ» սատարողների այն պնդման լույսի ներքո, համաձայն որի 1991 թվականից ի վեր Հայաստանը «սխալ կողմնորոշում» է որդեգրել եւ այդ պատճառով չի ստացել Արեւմուտքի կողմից պատշաճ աջակցություն:

Բան այն է, որ Հայաստանը իննսունականներին, Տեր-Պետրոսյանի կառավարման ընթացքոում, ստացել Ամերիկայի Միացյալ Նահանգներից. 1993-ին` $110 միլիոն, 1994-ին`$191 միլիոն, 1995-ին`$217 միլիոն, 1996-ին` $292 միլիոն, 1997-ին`$166 միլիոն, ինչը, գումարած Եւրոպական Միության կողմից TACIS ծրագրով ստացած օգնությանն, ընդհանուր գումարով գերազանցում է $1 միլարդը:

Իննսունականներին Հայաստանին տրված օգնությունը 2024 թվականին հնչեցված խոստման հետ համեմատելու համար պետք է հաշվի առնել, որ 1993-1997 թվականների ամերիկյան դոլարի հզորությունը հավասար էր այսօրվա 2 ամերիկյան դոլարի: Այսինքն, եթե անգամ ազդարարված խոստումներն իրականանան, Արումուտքը գալիք չորս տարվա ընթացքում Հայաստանին կտրամադրի իննսունականների էկվիվալենտով` $180 միլիոն դոլարի համարժեք օգնություն:

Ի՞նչ է ստացվում: 1991-ին «սխալ կողմնորոշում» որդեգրած (իրականում` Արեւմուտքի եւ Ռուսաստանի հետ հավասարակշռված քաղաքականություն վարող) Հայաստանը հինգ տարվա ընթացքոում Արեւմուտքից ստացել է 5.5 անգամ ավելի մեծ աջակցություն քան այն, ինչ Արեւմուտքը առայժմ դեռ միայն խոստանում է տալ ութ տարվա ընթացքում(2021 թվականից ի վեր): Հիմա սա ձախողու՞մ է մեզ համար, թե՞ աննախապեպ, պատմական շրջադարձ: Կարծում եմ, պատասխանն ակնհայտ է:

Ի դեպ, սա քննադատություն չէ Արեումուտքի նկատմամբ: Արեւմուտքն անում է այն, ինչ կարող է եւ նպատակահարմար է գտնում: Մենք ուղղակի պետք է շատ սթափ գնահատենք Արեւմուտքի կարողությունները եւ պատրաստակամությունը մեզ օգնելու:

Սա քննադատություն է փաշինյանական իշխանության եւ նրան ինքնամոռաց սատարող «սուտի արեւմտամետների» նկատմամբ, որոնք մեր ժողովրդին խաբում են սեփական ձախողումները քողարկելու եւ բացառապես անձնական օգուտներ քաղելու նպատակով եւ պայծառ ապագայի ոսկե սարեր խոստանում դեպի Արեւմուտք «պատմական շրջարձի» դեպքում:

Եւ սա միակ ճիշտ քաղաքական մոտեցումն է. մենք ե´ւ ռուսների, ե´ւ Արեւմուտքի Հայաստանի հանդեպ արած-չարածների համար պետք է մեղադրենք միայն մեր իշխանությունների վարած քաղաքականությանը, ինչպես դա արվում էր իննսունականերին: Դա միակ ռացիոնալ մոտեցումն է, որն անցյալում հաջողություն էր ապահովում, քանի որ իշխանության համար կեղծ արդարացման որեւէ հնարավորություն չէր թողնում եւ հիմա էլ չպիտի թողնի»,-գրել է Զուրաբյանը:

Լևոն Զուրաբյան ՖԲ Գրառում Ռուսաստան Նիկոլ Փաշինյան Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն ԱՄՆ Հայաստան

Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 97 դեպք. Գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
Հայաստանում ԶԼՄ-ները շարունակում են բևեռացված մնալ, պետական ​​լրատվամիջոցները ձեռնպահ են մնում կառավարության քննադատումից, լրագրողները ենթարկվում են բռնnւթյան. «Լրագրողներ առանց սահմանների»
Տավուշում մարդուն ասում են՝ 2021 թվականին դու բարձրագույն արժեք էիր, որովհետև մեզ պետք էր քո քվեն. Էլինար Վարդանյան
Վայոց ձորի մարզում «ՈՒԱԶ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա վիրավոր
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մի շարք բնակավայրերում
Ավելին
Ավելին