Թուրքիան ապրիլի 8-ին դուրս կգա ԵՍԶՈՒ (Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին) պայմանագրից։ Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը։
Երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրամանագիր է ստորագրել Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրից (ԵՍԶՈՒ) հանրապետության դուրս գալու մասին, որը ուժի մեջ է մտնում ապրիլի 8-ից։ Հրամանագիրը հրապարակվել է կառավարության պաշտոնական Resmi Gazete թերթում։
Փաստաթղթի տեքստում նշվում է, որ որոշվել է 2024 թվականի ապրիլի 8-ից կասեցնել Թուրքիայի Հանրապետության և ԵՍԶՈՒ պայմանագրի մասնակից այլ պետությունների միջև համաձայնագրի կատարումը՝ համաձայն նախագահի հրամանագրի։