Ապրիլի 5-ին հանրապետության որոշ մասերում սպասվում են կարճատեւ անձրեւներ, հնարավոր է ամպրոպ։ Օդերեւութաբանները կանխատեսում են նաեւ հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ 16-20 մ/վրկ։ Իսկ ուրբաթ կսկսվի օդի ջերմաստիճանի զգալի իջեցում։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում գիշերը սպասվում են կարճատեւ անձրեւներ, հնարավոր է ամպրոպ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +9+11, վաղը ցերեկը՝ +23+25։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +14+19,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +14+17,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +7+9, ցերեկը՝ +20+22,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +14+19,
Լոռիում գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +12+16,
Տավուշում գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +15+19,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +13+16,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝+6+9, ցերեկը՝ +19+24,
Արարատում գիշերը՝ +9+11, ցերեկը՝ +25+27,
Արմավիրում գիշերը՝ +7+9, ցերեկը՝ +25+27,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +2+4, ցերեկը՝ +14+17,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +8+10, ցերեկը՝ +24+27,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +26+29,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +1+6, ցերեկը՝ +19+22։