f

Անկախ

Գյուղացուն ոչնչով չեն օգնում, դրա համար էլ անասնագլխաքանակը պակասում է. Աշոտ Հարությունյան


ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած գյուղատնտեսական կենդանիների համատարած հաշվառման տվյալներով 2024 թվականի հունվարի 1-ի դրությամբ խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը 491 594 է, այն դեպքում, երբ 2021թ.-ի հունվարի դրությամբ հանրապետությունում հաշվառված էր 613 400 խոշոր եղջերավոր կենդանի։ Դրանից մեկ տարի անց՝ այդ թիվը հասել էր 559 600-ի, իսկ 2023թ.-ի հունվարի 1-ի դրությամբ էլ նվազել էր մինչև 501 900-ի։ 2024 թվականի վիճակագրական տվյալներից պարզվում է, որ նվազումը գրանցված է հիմնականում գյուղացիական տնտեսություններում, իսկ գյուղատնտեսությամբ զբաղվող առևտրային կազմակերպություններում գլխաքանակի աճ է գրանցվել։

Հատկանշական է, որ ըստ վիճակագրության, նվազում կա հատկապես կենդանիների մայրական կազմի մոտ, այսպես 2023 թվականի համեմատ կովերի գլխաքանակը նվացել է 4.9 %-ով։ Արձանագրված միտումները պարզաբանելու խնդրանքով Panorama.am-ը դիմեց գյուղատնտես, նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանին։

Ա. Հարությունյան-Ընկերությունների մոտ անասնագլխաքանակի տոկոսը բարձ է, քանի որ եղած պետական  միջոցները իրենց են տվել և նրանք արտերկրից անասուններ են բերել Հայաստան, իսկ գյուղացուն ոչնչով չեն օգնել, դրա համար էլ գյուղացիական տնտեսություններում անասնագլխաքանակն անկում է ապրել։ Այստեղ սպանդանոցի և ցածր եկամտի խնդիրներ կան, ավելի լուրջ խնդիրներ էլ կան։

Panorama.am-Իսկ որոնք են անասնագլխաքանակի նվազման նման տեմպերի հիմնական պատճառները։

Ա. Հարությունյան-Անասնագլխաքանակի նվազման պատճառն այն է, որ մարդիկ չեն կարողանում իրենց անասունը նորմալ գնով իրացնել, թույլ չեն տալիս։ Սպանդանոցները չեն գործում, մարդկանց ձեռնտու չէ և եղածի ձեռքն ընկել են կրակը։ Կաթն էլ շատ էժան են մթերում, չնայած նրան, որ մածունն ու կաթը սարսափլի թանկ են խանութներում, որոնք հիմնականում դրսից բերած փոշի կաթից են վերամշակված։ Այս ամենի փոխարեն Հայաստանում կաթը մթերում են շատ ցածր գներով։ Դրա համար մարդկանց ձեռնտու չէ պահելը։

Սրան գումարվում է նաև մսի իրացման խնդիրը։ Եթե նախկինում մարդիկ կարողանում էին անասունը պահեին, մորթեին, տանեն իրացնեին, ապա հիմա չեն կարողանում իրացնել, քանի որ արգելանք է, տույժ և տուգանք, պարեկներն էլ գյուղերում  պտտվում են։ Սպանդանոցներն էլ մատչելի չեն, շատ հեռու են՝ հարյուրավոր կիլոմետր և գյուղացին ի վիճակի չէ տանի իր անասունը հասցնի այնտեղ։ Հիմնական պատճառները դրանք են։

Panorama.am-Վիճակագրական տվյալներից պարզվում է, որ ոչ թե կենդանիների արուների գլխաքանակն է նվազում, այլ կովերի, ինչպես նաև՝  մայր խոզերի, այծերի, ածող հավերի։

Ա. Հարությունյան-Հիմնական խնդիրը դա է, եթե գլխաքանակ է պակասում, նշանակում է մայրական ֆոնդն է պակասում։ Եթե վերջինս պակասում է, ինքնստինքյան աճը նվազելու է։ Կովերն ինչո՞ւ են պակասում, որովհետև կաթի գինը էժան է։ Կաթի գինը էժան է, կովը մորթում են, արդյունքում՝ կաթը պակասեց, կովի գլխաքանակը պակասեց և բնական աճը նվազեց։  

 

Աշոտ Հարությունյան գյուղատնտեսություն անասնաբուծություն Հայաստան

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին