f

Անկախ

«Փաստ». Նախատեսվում են ենթաօրենսդրական կարգավորումներ արտադրական կանեփի ոչնչացման վերաբերյալ


«Փաստ» օրաթերթը գրում է. «Առողջապահության նախարարությունն առաջարկում է լրացումներ կատարել կառավարության 2010 թ. մարտի 18-ի N 270-Ն որոշման մեջ: Նախագծի ընդունման նպատակը «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքի հիման վրա Հայաստանում գյուղատնտեսական կամ արդյունաբերական նպատակներով արտադրական կանեփի օրինական շրջանառությունն ապահովելու համար արտադրական կանեփի ոչնչացումն իրականացնելն է: «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքով կարգավորվում են թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության հետ կապված հարաբերությունները:

Օրենքի 3-րդ հոդվածով սահմանված է թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների օրինական շրջանառության հասկացությունը, այն է՝ թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների մշակում, արտադրություն, պատրաստում, վերամշակում, մեծածախ առևտուր, տեղափոխում, պահում, բացթողում, իրացում, ձեռքբերում, օգտագործում, առաքում, բաշխում, արտահանում, ներմուծում և ոչնչացում՝ ՀՀ օրենսդրությանը համապատասխան: Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված ցուցակում ներառված է նաև արտադրական կանեփը: Հիմք ընդունելով օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասը՝ ընդունվել է «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների շրջանառության կանոնները սահմանելու մասին» N 270-Ն որոշումը, որի 1.1-ին կետով սահմանված են նաև արտադրական կանեփի շրջանառության հատուկ կանոնները:

Օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծի ընդունումը պայմանավորված է նրանով, որ օրենքի 45.4-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ արտադրական կանեփի փաթեթավորման, տեղափոխման, պահեստավորման, ոչնչացման, տիրապետման, օգտագործման և տնօրինման վերաբերյալ պահանջները սահմանում է կառավարությունը: Մինչդեռ ներկայում արտադրական կանեփի ոչնչացման վերաբերյալ իրավական կարգավորում առկա չէ: Կառավարության N 1157-Ա որոշմամբ արտադրական կանեփի գործունեության ոլորտում որպես վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին է ճանաչվել Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը:

Կառավարության 2021 թ.-ի հուլիսի 15-ի «Արտադրական կանեփի արտադրության, ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի իրականացման լիցենզավորման կարգերը, լիցենզավորման հայտի ձևերը և այդ գործունեության տեսակների իրականացման լիցենզիաների ձևերը հաստատելու մասին» N 1170-Ն որոշման N 3 հավելվածի 25-րդ կետի համաձայն՝ արտադրական կանեփի հետ կապված գործունեության իրականացման լիցենզիա ստացած անձանց մոտ գտնվող արտադրական կանեփի բույսերի նմուշառման կարգը և բուսախեժի լաբորատոր հետազոտությունների իրականացման միասնական տեխնիկական պայմաններն ու չափորոշիչները սահմանվում են առողջապահության և էկոնոմիկայի նախարարների համատեղ հրամանով: Այս նախագծով նախատեսվում են կարգավորումներ արտադրական կանեփի ոչնչացման վերաբերյալ, որի հիման վրա վերահսկողություն իրականացնող լիազոր մարմինը կկարողանա պատշաճ կերպով իրականացնել իր գործառույթները»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

արտադրական կանեփ Հայաստան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին