Ստամբուլում զինված հարձակում է տեղի ունեցել հյուրանոցի վրա, հարձակվողների որոնողական աշխատանքները շարունակվում են։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին չորեքշաբթի գրել է Türkiye թերթը։
«Ստամբուլի Քյուչյուքչեքմեջեում երկարափող զենքով հարձակվել են չորսհարկանի հյուրանոցի շենքի վրա։ Որոշ փամփուշտներ դիպել են նաև ուղևորներ տեղափոխող ավտոբուսին։ Ներկայում հարձակումն իրականացրած անձի կամ անձանց որոնողական աշխատանքներ են իրականացվում ։
Միջադեպի առնչությամբ հետաքննություն է տարվում։