f

Անկախ

Գոռ Երիցյան․«Հաղթանակը հնարավորություն տվեց պայքարելու աշխարհի մեծ գոտու համար»


Հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը մարզաձևում առաջ գնալու և լուրջ հաջողությունների հասնելու նպատակով տևական ժամանակ բնակվում և մարզվում է ԱՄՆ-ում՝ հայտնի և փորձաշատ մարզիչ Ֆրեդի Ռոուչի գլխավորությամբ։
Փետրվարի 23-ին Հոլիվուդում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի շոու երեկոյի ընթացքում անպարտելի Գոռ Երիցյանը, կարիերայում տոնելով 18-րդ հաղթանակը, միաժամանկ նվաճեց նաև WBC վարկածով Ամերիկայի միջմայրցամաքային գոտին: Միջին քաշային կարգի 10-ռաունդանոց մենամարտում հայ բռնցքամարտիկը բացահայտ առավելությամբ հաղթանակի հասավ ամերիկացի Քուինտոն Ռանդալի նկատմամբ։
Անկախի հետ զրույցում Գոռը կիսվում է տպավորություններով, կարևորում այս հաղթանակը՝ նորանոր ձեռքբերումներ ունենալու ճանապարհին։


-Շնորհավորում ենք պրոֆեսիոնալ ռինգում հերթական  տպավորիչ հաղթանակը տոնելու և WBC վարկածով Ամերիկայի միջմայրցամաքային գոտին նվաճելու կապակցությամբ։ Ինչպե՞ս էիք նախապատրաստվել։
-Շնորհակալ եմ։ Շուրջ 3 ամիս նախապարտարստվել էի այս մենամարտին՝ դժվար ու ծանր մարզումային փուլ անցնելով։ Գիտակցում էի, որ բարդ մենամարտ է լինելու։ Այս ամենը հաշվի առնելով՝ մարզչիս հետ միասին սպարինգների համար ընտրում էինք բարդ մրցակիցների՝ երկար ռաունդներ աշխատելով։ Շեշտն առավելապես դրել էինք դիմադրողականության և տակտիկայի վրա։
Լիարժեք պատրաստ էի մենամարտին, տրամադրված էի հաղթական և անհնար էր, որ այդ օրը որևէ մեկն ինձ կարողանար հաղթել։


-Մենամարտի ընթացքի, Ձեր մրցակցի մասին ի՞նչ կասեք։-Մենամարտի ընթացքի, Ձեր մրցակցի մասին ի՞նչ կասեք։
-Մրցակիցս, ինչպես նշեցի, բավական ուժեղ և փորձառու մարզիկ էր։ Հասցրել էի լավ ուսումնասիրել նրա գործելաոճը։ Նշեմ, որ մենամարտելու բավական բարդ ոճ ուներ, խելացի բռնցքամարտիկ էր, ինչը ռինգում բարդություններ էր առաջացնում և մենամարտն էլ ավելի հետաքրքիր դարձնում։ Ուրախ եմ, որ ամեն բան ընթացավ ըստ պլանավորածի։ 


-Ի՞նչ տվեց Ձեզ այս հաղթանակը։
-Մենամարտը կարևոր էր, հաղթանակը՝ սպասված, քանի որ առաջին անգամ էի ԱՄՆ-ում երեկոյի գլխավոր մենամարտին մասնակցում՝ պայքարելով չեմպիոնական գոտու համար։ Հաղթելով՝ կարողացա վարկանիշս բարձրացնել՝ դառնալով 20-րդը աշխարհի 2500 բռնցքամարտիկի մեջ։ Բացի այդ, WBS վարկածով մտա թոփ 10-ի մեջ, ինչն անչափ կարևոր ձեռքբերում է, քանի որ մի քանի մենամարտ անցկացնելուց հետո կարող եմ պայքարել աշխարհի մեծ գոտու համար։


 

Հայաստան Սպորտ պրոֆեսիոնալ բռնցքամարտ Գոռ Երիցյան ԱՄՆ հաղթանակ

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին