f

Անկախ

Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ


Հայաստանի Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն: Այս մասին հայտարարություն է տարածել «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբը:

Հայտարարության մեջ ասվում է. «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբը, որը միավորում է ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավորներին, հետևելով  վերջին շրջանում Հայաստանի Անկախության հռչակագրի  հետ կապված անընդունելի մեկնաբանություններին և առաջարկություններին,

արձանագրում է․

1988 թվականին Ադրբեջանի կողմից իրականացված հերթական ցեղասպանական գործողություններով պայմանավորված, վերսկսվեց հայկական ազգային ազատագրական պայքարը, որի արդյունքում Հայ ժողովուրդը օրակարգ բերեց իր սեփական պետականության անհրաժեշտությունը, որն ի վիճակի կլիներ վերցնելու  Արցախի հայ բնակչության անվտանգության ապահովման հետ կապված խնդիրների լուծման պատասխանատվությունը։

Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի 1990թ ընտրություններին ժողովուրդը փաստացի ձայն տվեց ոչ թե այս կամ այն քաղաքական ուժի կամ շարժման ներկայացուցիչներին, այլ անկախ պետականության վերականգնման գործընթացին անդամագրված անհատներին։

Բացառիկ լեգիտիմությամբ և կարգավիճակով օժտված պառլամենտը՝ Գերագույն խորհուրդը 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի Անկախության հռչակագիրն, ըստ էության միաձայն, ընդունել է հայ ժողովրդի կենսագոյի հիմնական արժեքների ու կողմնորոշումների շուրջ հասարակական համաձայնության պայմաններում։

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը, ելնելով Հայաստանի անկախության մասին հռչակագրի դրույթներից ու նպատակներից, 1991թ մարտի 1-ին որոշեց. նույն թվականի սեպտեմբերի 21-ին հանրապետության տարածքում անցկացնել հանրաքվե ՝ քվեարկության դնել հետևյալ հարցը․ «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ ժողովրդավարական պետություն ԽՍՀՄ-ի կազմից դուրս»։

Հանրաքվեն անցկացվեց 1991 թվականի սեպտեմբերի 21-ին և հանրապետության բնակչության քվեարկության իրավունք ունեցողների ճնշող մեծամասնությունը 2.042.262  (94,39 տոկոսը) «այո» ասաց Հանրաքվեի հարցին։

Հանրաքվեի արդյունքները ողջ աշխարհին ազդարարեցին հայ ժողովրդի ազատատենչ կամքը՝ ունենալու Հայկական անկախ ու ժողովրդավար պետություն և  1991թ. սեպտեմբերի 23-ին Գերագույն խորհուրդը Հայաստանի Հանրապետությունը հռչակեց անկախ պետություն:  

Գերագույն խորհուրդը, ելնելով Հռչակագրի դրույթներից, սահմանեց անկախ պետականության խորհրդանիշները՝ դրոշը, զինանշանը, օրհներգը։

Հայաստանի Անկախության հռչակագրի, հետագայում ընդունված Սահմանադրության որևէ դրույթ և ՀՀ պետական խորհրդանիշները՝ Միավորված ազգերի անդամ պետությունների կողմից Հայաստանի Հանրապետությունը որպես անկախ պետության ճանաչման և միջազգային իրավունքի հետ խնդիրներ չեն ունեցել։

Հայաստանի Անկախության հռչակագրի ճակատագիրը ինքնավար է ՀՀ Սահմանադրության ճակատագրից:

«Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբի նախագահությունը՝ հաշվի առնելով պատգամավորների դիրքորոշումները հայտարարում է.

Հայաստանի Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն, այն հարատև գործող փաստաթուղթ է և հանդիսանում է  հայկական պետականության հարատևության հենասյուներից մեկը։

Հայաստանի Անկախության հռչակագիրը պետականաստեղծ, հիմնադիր նշանակության ակտ է, ուստի այն պետք է ընկալել որպես անկախ պետականության պահպանման,  հարատևության երաշխիքներից մեկը։

«Գերագույն խորհուրդ» ակումբ Անկախության հռչակագիր Հայաստան

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին