f

Անկախ

՛՛Հրապարակ"․ Երեւանից Արցախի իշխանություններին ուղղված սպառնալիքներ հնչել են անգամ այն ժամանակ, երբ Արցախը շրջափակման մեջ էր


Կառավարության երեկվա նիստն առանձնացավ հակաարցախյան հերթական արարով։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե «ՀՀ-ում կա մի կառավարություն եւ այդ կառավարությունը նստած է այս դահլիճում», առանց անուն տալու՝ պատասխանելով Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին։ «ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակ, կամա թե ակամա, անում են գործողություններ եւ քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում Հայաստանի ազգային անվտանգության համար, հայտարարում են ինչ-որ վտարանդի կառավարությունների մասին»,- ասաց նա։ Ակնհայտ է, որ նրան հունից հանել է Արցախի նախագահի՝ Le Figaro-ին տված հարցազրույցը, որում խոսվում էր Արցախի վտարանդի կառավարության մասին։ Շահրամանյանն ընդամենը ասել էր, որ այդ շենքում «գտնվում են Արցախի նախագահի եւ դատական ու օրենսդիր կառույցների գրասենյակները», որ «կառավարության բոլոր նախարարները պահպանում են իրենց պաշտոնները՝ կամավոր հիմունքներով»։ 


Փաշինյանն ուղիղ հայտարարեց. «Անհրաժեշտության դեպքում պետք է արվեն համապատասխան քայլեր եւ ձեռնարկվեն համապատասխան միջոցներ, որպեսզի նաեւ արտաքին ուժերը որոշ շրջանակների Հայաստանի անվտանգության համար սպառնալիքներ ստեղծելու համար չօգտագործեն»: Անուն չէր տալիս, բայց պարզ է, որ խոսքը Ռուսաստանի մասին է։ Շահրամանյանին իշխանությունն ընկալում է որպես Ռուսաստանի մարդ։ Հակաարցախյան այս հայտարարության ինֆորմացիոն առիթը գուցե օրերս ՌԴ դեսպանատան մի միջոցառումն էր, որին մասնակցում էր նաեւ Արցախի նախագահը․ խոսքը մարտի 19-ին Մոսկվայի տանը ռուս-ուկրաինական հակամարտության մասին պատմող «Վկան» ֆիլմի ցուցադրության մասին է։ Նույն օրերին նույն վայրում ընթացել է «Եվրամայդան. Ուկրաինայում 2013-2014 թվականների հակասահմանադրական հեղաշրջման էությունն ու հետեւանքները» խորագրով ցուցահանդեսը։ Սա կարող էր աշխարհաքաղաքական դեգերումներում գտնվող Փաշինյանի իշխանության համար «արտաքին ուժերի» թեման օրակարգ բերելու առիթ հանդիսանալ։ Ինչպես սովորաբար լինում է նմանատիպ իրավիճակներում, Փաշինյանի հայտարարությանը հաջորդեց ՔՊ-ականների ֆեյսբուքյան գրոհը։ Իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն արդեն «գործակալական պահվածք» անվանեց Շահրամանյանի վարքը։

«Մեր հայրենիքն օկուպացված է, մեզ բռնի ուժով տեղահանել են, բայց մենք կանք»,- «Հրապարակ»-ին ասում է Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։ Նա ՀՀ վարչապետի հայտարարությունն ուղիղ հրահանգ է համարում եւ հիշում է՝ Երեւանից Արցախի իշխանություններին ուղղված սպառնալիքներ հնչել են անգամ այն ժամանակ, երբ Արցախը շրջափակման մեջ էր։ «Այդ սպառնալիքներն իշխանությունը զավթած այս անձանց կողմից հնչել են իրենց իշխանավարման առաջին իսկ օրվանից, ինչ է, կարծում եք, երբ Փաշինյանը Վերածննդի հրապարակում կոկորդը պատռելով բղավում էր` «Արցախը Հայաստան է եւ վերջ», դա սպառնալիք չէ՞ր։ Այն ժամանակ շատերս բարձրաձայնեցինք, որ սա ամենամեծ սպառնալիքն էր, որը կարող էր անել ՀՀ ղեկավարը։ Նրա գործելակերպում ոչինչ չի փոխվել։ Սա, այո, կոնկրետ հրահանգ ու սպառնալիք կարող ենք դիտարկել»,- նշում է Հակոբյանն ու հավելում․ «Արտաքին ուժերի կողմից օգտագործվելու մասին հայտարարում է մի մարդ, որն օգտագործվել է եւ շարունակում է օգտագործվել արտաքին ուժերի կողմից, ինքը լավ տիրապետում է այդ մեխանիզմներին։ Մինչդեռ մեր որեւէ քայլ, որեւէ գործառույթ չի կարող վնասել ՀՀ-ին, մենք ունենք երկու հայրենիք, որը դիտարկում ենք որպես մեկ ամբողջականություն»։ 

Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ-ական Վահրամ Բալայանը չի հասկանում, թե ինչպես ու ինչով կարող են Արցախի իշխանությունները սպառնալ Հայաստանի անվտանգությանը, եթե Ադրբեջանն ու Թուրքիան իրականացնում են իրենց առջեւ դրված ծրագրերը՝ ոչ միայն Արցախի, այլեւ հենց Հայաստանի հետ կապված։ «Ադրբեջանի հավակնությունները ՀՀ տարածքների նկատմամբ հենց այդ մասին են խոսում։ Արցախի գործող կառավարությունը, որը սեպտեմբերի 16-ից Երեւանում է, որեւէ քայլ չի կատարել, որը վնաս կբերեր ՀՀ-ին, համենայնդեպս, այդ կառավարության մեջ ընդգրկված մարդիկ հասկանում են, որ իրենց գործողություններն այնպես պետք է իրականացնեն, որ ՀՀ-ին չվնասի։ Այս պահին հասարակական հիմունքներով գործող կառույցն ունի մեկ նպատակ՝ պաշտպանել արցախահայության հիմնարար իրավունքներն ու շահերը եւ կազմակերպել ամբողջական վերադարձ։ Դա որեւէ ձեւով չի կարող վնասել Հայաստանին»,- ասում է Վահրամ Բալայանը։ 

Նրա խոսքով՝ այնպիսի տպավորություն է, թե Արցախի մասին խոսելը կամ արցախահայության իրավունքների պաշտպանությունը, ըստ ՀՀ իշխանությունների, շոշափում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մինչդեռ դա Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ որեւէ առնչություն չունի՝ արցախահայությունը պետականություն է ձեւավորել իր բնօրրանում, ԽՍՀՄ օրենքներով։ Բալայանը հիշեցնում է՝ արցախահայերի վերադարձի ու իրավունքների պաշտպանության հարցերով հատուկ հանձնախումբ է գործում, որի նպատակների իրականացմանը Փաշինյանի նման հայտարարությունները կարող են խոչընդոտել ու պատրվակ դառնալ, որ միջազգային կառույցներն ու երկրները չօժանդակեն։ «Հիշենք Ռուսաստանի դիրքորոշումը, որը շարունակ հայտարարում է, որ Արցախից Հայաստանի իշխանությունն է հրաժարվել»,-նկատում է Բալայանը։

 

Նիկոլ Փաշինյան արցախցի բռնի տեղահանվածներ Հայաստան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին