f

Անկախ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է


ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի 64-ամյա բնակչի՝ Աշոտ Հովհաննիսյանի սպանության հանգամանքները։

ՔԿ-ից հայտնում են, որ մասնավորապես, ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2023թ․ հոկտեմբերի 10-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասում գտնվող տանը վարձակալության հիմունքներով բնակվող Աշոտ Հովհաննիսյանը և 41-ամյա տղամարդը, նրանց հարևանը և նույն քաղաքի 39-ամյա բնակիչը՝ Խ․Պ․-ն,  գտնվելով հիշյալ տանը, ընթրել են և օղի օգտագործել։ Այնուհետև հարևանը հեռացել է, 41-ամյա տղամարդը գնացել է քնելու, իսկ Աշոտ Հովհաննիսյանը և Խ․Պ․-ն շարունակել են ընթրել և օղի օգտագործել:

Դրանից հետո նրանց միջև վիճաբանություն է առաջացել, որի ժամանակ Աշոտ Հովհաննիսյանը հայհոյանքներ է հնչեցրել Խ․Պ․-ի հասցեին, որից հետո վերջիններս սկսել են միմյանց փոխադարձ հարվածներ հասցնել։ Խ․Պ․-ն բռունցքով մի քանի անգամ հարվածել է Աշոտ Հովհաննիսյանի դեմքին, որի հետևանքով վերջինիս ինքնազգացողությունը կտրուկ վատացել է: Լսելով աղմուկները՝ 41-ամյա տղամարդը եկել է սենյակ, Խ․Պ․-ի հետ միասին 64-ամյա Ա․Հովհաննիսյանին ուղեկցել են ննջասենյակ և պառկեցրել մահճակալին։ Այնուհետև Խ․Պ․–ն ջրով մաքրել է ննջասենյակի հատակը և տուժողի դեմքին եղած արյունը։ Թողնելով վերջինիս պառկած վիճակում՝ նա հեռացել է՝ իր հետ տանելով նշված տնից հավաքած աղբը և կտորը, որով մաքրել էր արյան հետքերը։

Հաջորդ օրը 41-ամյա տղամարդը, աշխատանքից վերադառնալով, ննջասենյակի մահճակալի վրա հայտնաբերել է Աշոտ Հովհաննիսյանին՝ մահացած վիճակում:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Խ․Պ․-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։

Նախաքննությունն ավարտվել է։ Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան։

Հայաստան ՀՀ Քննչական կոմիտե

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին