f

Անկախ

Արցախը երբևէ Հայաստանի համար վտանգ չի եղել, դա մանիպուլյացիա է իշխանությունը պահելու համար. Արցախի ԱԺ պատգամավորը՝ Փաշինյանի հայտարարության մասին


Ընդհանրապես Հայաստանի գործող իշխանությունների փոխարինող չի Արցախի կառավարությունը, իսկ ինչ վերաբերվում է Արցախի իշխանության վտանգ ներկայացնելուն, ապա դա մանիպուլյացիա է, Արցախը երբևիցե Հայաստանի համար վտանգ չի եղել:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար, «Արդարություն և վերադարձ» ՀԿ համահիմնադիր Դավիթ Գալստյանը՝ մեկնաբանելով ՀՀ Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակ անում է գործողություններ, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար:

«Արցախի օրենսդիր մարմինը իր գործունեությունը շարունակում է, և մենք այս ընթացքում օրենքներում փոփոխություններ ենք արել, կապված տեղահանված լինելուց հետո կուտակային կենսաթոշակների հետ:

Մենք հիշում ենք մի քանի պաշտոնական գրություններ, երբ որ հարցադրում էին արել թե կառավարությանը, թե ԿԲ-ին այդ օրենքի նախագծի մասով և իրենք են ասել, որ իրենք իրավասու չեն, պետք է դիմել Արցախի պետական մարմիններին»,- ասել է նա:

Ըստ Գալստյանի՝ դա նշանակում է, որ Արցախի պետական մարմինները գործում են:

Անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, որ ՀՀ-ում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի կարող, Դավիթ Գալստյանն ասաց.

«Երբ որ խոսում են, թե իբր չկա Հայաստանում այլ կառավարություն, իհարկե Հայաստանում կա մի կառավարություն, դա Հայաստանի Կառավարությունն է, իսկ Արցախի ներկայացուցչությունում գործում են գործադիր և օրենսդիր մարմինները, որոնք զբաղվում են հենց արցախահայերի Արցախ վերադարձի մեր իրավունքը պաշտպանելով՝ հույս ունենալով համախմբում կապահովենք, որպեսզի կարողանանք մենք մի օր վերադառնանք Արցախ»:

Դավիթ Գալստյանի պնդմամբ այս գործող իշխանությունների փոխարինող չի այդ կառավարությունը:

«Ինչ վերաբերվում է Արցախի իշխանության վտանգ ներկայացնելուն, ապա դա մանիպուլյացիա է, Արցախը երբևիցե Հայաստանի համար վտանգ չի եղել, և ես տեղին չեմ համարում մեկնաբանել մի մարդու, ով վերջին 1 ամսում 10-ից ավել հակասական ինֆորմացիա է տալիս, մանիպուլացնում հայ ազգին»,- ասել է նա:

Հարցին՝ ինչ սպառնալիքների մասին կարող է խոսք գնալ, որի մասին Փաշինյանն ասում էր այսօրվա նիստում, Գալստյանը պատասխանեց,

«Նա ասում էր «Արցախը Հայաստան է և վերջ», հիմա սրանք հակասական չե՞ն: Փաշինյանի որ մի ասածը մեկնաբանենք, նա վաղը կարող է 180 աստիճան փոխված հայտարարություն անի, որը այսօրվա հայտարարությանը հակասի:

Փաշինյանը ընդունում է, որ Արցախի պատերազմի թիվ մեկ պատասխանատուն ինքն էր, բայց մեղավոր չի: Երևի, այս պահին իշխանությունը պահելու համար այդպես խոսեց, որին մեկնաբանություն անել չեմ կարող: 2020 թվականից հետո, ես համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանի ցանկացած հայտարարություն միտված է իր իշխանությունը երկարաձգելու համար, այլ կերպ այդ հայտարարությունները բանականությունից ոչ զուրկ մարդու մոտ չի տեղավորվում»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր.

«ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակ կամա թե ակամա, անում են գործողություններ և քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում Հայաստանի ազգային անվտանգության համար, հայտարարում են ինչ-որ վտարանդի կառավարությունների մասին:

Ես ուզում եմ շատ հստակ հայտարարել, որ ՀՀ-ում կա մի կառավարություն և այդ կառավարությունը նստած է այս դահլիճում: Եվ ես ուզում եմ, որ մենք բոլորս այս ուղերձը շատ հստակ արձանագրենք, և անհրաժեշտության դեպքում պետք է արվեն համապատասխան քայլեր և ձեռնարկվեն համապատասխան միջոցներ, որպեսզի նաև արտաքին ուժերը որոշ շրջանակների Հայաստանի անվտանգության համար սպառնալիքներ ստեղծելու համար չօգտագործեն»:

Դավիթ Գալստյան արցախցի բռնի տեղահանվածներ Արցախի Հանրապետություն Հայաստան

«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
«Փաստ». Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ»
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները
«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»
Տավուշի, Շիրակի, Գուգարաց թեմերի առաջնորդները մարդկանց հետ են, քանի որ դա հոգևորականի էությունից է բխում․ Թաթոյան
«Հրապարակ». Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի
Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա իրավական գնահատականի․ ՊՆ
Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ
Բագրատ Սրբազանն այցելել է Կիրանցում բախման ժամանակ տուժած երկու ոստիկաններին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին
Ռուս խաղաղապահների գրեթե ողջ զnրակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ. Reuters
Ռուսաստանում և Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունները ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից ահաբեկչությանն աջակցելու արդյունքն էին. Իրանի պաշտպանության նախարար
Ռուսաստանն ու Եվրոպան ստիպված կլինեն կրկին վերականգնել հարաբերությունները. Պուտինի մամուլի քարտուղար
Պենտագոնի ղեկավարը հաստատել է F-16-ների մատակարարումները Կիև 2024 թվականին
Էրդողանը հետաձգել է այցը Միացյալ Նահանգներ
Չինաստանի նախագահը ԱՄՆ պետքարտուղարին ասել է, որ Պեկինը չի վախենում մրցակցությունից
Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը ձգտում են օգնել Հայաստանին ուժեղացնելու իր պաշտպանունակությունը. EurAsian Times
Իրանի և Չինաստանի պաշտպանության նախարարները բանակցել են
Բայդենը համաձայնել է Թրամփի հետ մասնակցել հեռուստաբանավեճի
Լրտեսական սկանդալ Գերմանիայի և Չինաստանի միջև
Ավելին
Ավելին