f

Անկախ

Իշխանությունը որոշել է վերցնել Նկարիչների եւ Գրողների միությունների շենքերը,՛՛Հրապարակ՛՛


Հայաստանի գլխավոր դատախազությունը որոշել է «հարյուր տարվա մեռելները ջրի երես հանի», այս դեպքում` պետականացնի Գրողների միության շենքը։ Միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն այսօր ՀԳՄ նախագահության հրատապ նիստ էր հրավիրել, որ գրողների հետ քննարկի իրենց անելիքը։ Մենք ՀԳՄ հասանք` երբ արդեն ավարտվել էր նիստը, Միլիտոնյանը «Հրապարակ»-ին ասաց՝ գրողները մտահոգված են, որ վաղը մյուս օրը պետականանցված շենքը կդնեն վաճառքի։ 


Պարզվում է, ՀՀ դատախազությունը դատական հայց է ներկայացրել Կադաստրի կոմիտեի դեմ եւ հայցադիմումի մեջ պահանջում է անվավեր ճանաչել ՀՀ կադաստրի կոմիտեի՝ Գրողների միությանը տրված 2001թ․ օգոստոսի 9-ի սեփականության իրավունքի պետական գրանցումը եւ որպես անվավերության հետեւանք՝ վերացնել 2013թ․ հունիսի 3-ի սեփականության իրավունքի պետական գրանցումը։ Դատախազությունը դատարանում փորձելու է պնդել, որ Կադաստրի կոմիտեի նախորդ ղեկավարներն անօրինական եղանակով են Գրողների միության շենքն օտարել։ Այդպիսի մի ծանուցում էլ ստացել է ՀՀ նկարիչների միությունը։ 

Միլիտոնյանի խոսքով՝ շատերը դեռ կստանան մասնավորեցման խնդրի վերաբերյալ դատախազությունից նման գրություններ, դատախազությունը կփորձի վիճահարույց կետեր գտնել նաեւ այլ միություններում եւ նրանց պատկանող շինություններում։ 

Միլիտոնյանը շեշտում է՝ այն վայրում, որտեղ հիմա ինքը նստած է՝ էն գլխից է եղել Գրողների միության շենք։ Իսահակյանի թոռը՝ Ավիկ Իսահակյանն էլ ժողովի ժամանակ պնդել՝ իր պապն էս շենքի կառուցման մեջ ամագ ունի, ներդրում է արել։

«Բացի այդ տարիներ առաջ շենքի մի մասն էլ ավելացավ լիտֆոնդի գումարների հաշվին, իսկ այդ գումարները հավաքվում են նաեւ մեր գրքերի վաճառքից․ 13 տոկոսը փոխանցում էինք լիտֆոնդին։ Ուստի այստեղ շինարարական ավելացումներ են եղել նաեւ մեր գումարներով։ Գրողները մտահոգված են՝ վաղը մյուս օրը պետականացված վիճակում շենքը կդնեն վաճառքի։ Ամեն մարդ իր մտահոգություններն ունի։ Էլի եմ ասում՝ այս շենքը պետական համարվել է, բայց գրողների ներդրումներն էլ են շատ եղել»,-հավելեց Միլիտոնյանը։

Գրող Խաչիկ Մանուկյանը, ով նույնպես մասնակցել էր գրողների հավաքին, ասում է՝ իշխանությունները պատմություններ են հորինել, որ այս շենքն էլ դնեն վաճառքի։ «Դատախազությունը փորձում է անգամ կոռուպցիոն հենք գտնել, որն, իհարկե, բացակայում է։ Այս շենքի կառուցման մեջ ոչ միայն պետության, այլեւ գրողների ներդրումն է եղել։ Այս շենքի իրական սեփականատերերը հենց գրողներն են, Միության անդամները»,-նկատեց նա։ 

Մանուկյանն ասում է՝ «քամիները փչում» են իշխանական վերին օղակներից, երկիրը ղեկավարում են մարդիկ, ովքեր պետության շահը չեն սպասարկում։ «Սրանց բոլոր քայլերն ուղղված են մեր արժեքների վերացմանը։ Գրողների միությունից բացի այլ միությունների էլ են դատախազությունից գրություն ուղարկել։ Ստացվում է, ոչ թե այդ իրավական հենքն է պատճառը, այլ նույն տեղից իջեցված հրահանգը։ Մարտահրավեր են նետել հայ ժողովրդին, մեր երկրին, մեր պետականությանը։ Բոլոր այն ազգադավ գոյանքները, որոնք դեմ են իմ ժողովրդի առաջընթացին, իմ պետությանը, պետականությանը, բոլորը փալասվելու են հայ ժողովրդի ոտքերի տակ, մենք դա տեսնելու ենք»,-ասաց Մանուկյանը։

 

Հայաստանի գրողների միություն Նկարիչների միություն Գլխավոր դատախազություն Հայաստան

«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
«Փաստ». Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ»
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները
«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»
Տավուշի, Շիրակի, Գուգարաց թեմերի առաջնորդները մարդկանց հետ են, քանի որ դա հոգևորականի էությունից է բխում․ Թաթոյան
«Հրապարակ». Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի
Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա իրավական գնահատականի․ ՊՆ
Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ
Բագրատ Սրբազանն այցելել է Կիրանցում բախման ժամանակ տուժած երկու ոստիկաններին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին
Ռուս խաղաղապահների գրեթե ողջ զnրակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ. Reuters
Ռուսաստանում և Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունները ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից ահաբեկչությանն աջակցելու արդյունքն էին. Իրանի պաշտպանության նախարար
Ռուսաստանն ու Եվրոպան ստիպված կլինեն կրկին վերականգնել հարաբերությունները. Պուտինի մամուլի քարտուղար
Պենտագոնի ղեկավարը հաստատել է F-16-ների մատակարարումները Կիև 2024 թվականին
Էրդողանը հետաձգել է այցը Միացյալ Նահանգներ
Չինաստանի նախագահը ԱՄՆ պետքարտուղարին ասել է, որ Պեկինը չի վախենում մրցակցությունից
Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը ձգտում են օգնել Հայաստանին ուժեղացնելու իր պաշտպանունակությունը. EurAsian Times
Իրանի և Չինաստանի պաշտպանության նախարարները բանակցել են
Բայդենը համաձայնել է Թրամփի հետ մասնակցել հեռուստաբանավեճի
Լրտեսական սկանդալ Գերմանիայի և Չինաստանի միջև
Ավելին
Ավելին