f

Անկախ

ՄԱԿ-ի հարկադիր և ակամա անհետացածների հարցերով աշխատանքային խմբին են ներկայացվել ութ հայ զինվորականների գործեր


«Միջազգային և համեմատական իրավունքի հայկական կենտրոնը» (նախագահ՝ Սիրանուշ Սահակյան),  Հայ դատի համակարգում գործող «Արդարադատության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնի» հովանու ներքո, 2024թ․ մարտի սկզբին պաշտոնապես հայ ութ զինվորականների գործեր է ներկայացրել ՄԱԿ-ի հարկադիր կամ ակամա անհետացածների հարցերով աշխատանքային խմբին։ Բոլոր գործերը ներկայացվել են տուժողների ընտանիքների հետ համագործակցաբար։

ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից ստեղծված հիշյալ աշխատանքային խմբի մանդատը ներառում է մարդկանց անհետացումների մանրակրկիտ հետաքննություն՝ բացահայտելու վերջիններիս անհետացման հանգամանքները, ինչպես նաև մեղավորներին պատասխանատվության ենթարկելու իրավական հիմքի ձևավորում։

Ներկայացված գործերից յուրաքանչյուրում տուժած զինվորական անձինք եղել են կամ զորակոչված, կամ կամավոր զինծառայողներ։ Ցավոք, որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերված աճյունները չեն նույնականացվել որպես անհայտ կորած անձանց մասունքներ։

Ներկայացված գործերին կցվել են անհետ կորած անձանց ծառայակիցների բազմաթիվ վկայություններ, որոնք ի ցույց են դնում ադրբեջանական զինված ուժերի ահաբեկչական բնույթն ու պատերազմական հանցագործությունները։ Վկայություններ կան զինծառայողներից մեկի անձնուրաց վարքի մասին, ով, առաջնահերթություն տալով իր վիրավոր ծառայակիցներին բուժօգնություն ցուցաբերելուն, հրաժարվել է դրանից և ներկայումս համարվում է անհետ կորած։

«Հայկական իրավական կենտրոնը» ու «Միջազգային և համեմատական իրավունքի հայկական կենտրոնը» շարունակում են աշխատանքը հայ ռազմագերիների, անհետ կորած անձանց, ինչպես նաև կատարած պատերազմական հանցագործությունների համար Ադրբեջանին պատախանատվության ենթարկելու ուղղությամբ։

Հասկանալի պատճառով, վերոգրյալի մասին տեղեկատվությունն իր բնույթով բավական զգայուն է և Հայ դատի համակարգի կողմից նման նյութերի վերաբերյալ հաղորդագրու­թյունների տարածումն իրականացվում է ըստ նպատակահարության՝ տարբեր ուղղություն­ներով մեկնարկած գործընթացները չվնասելու նկատառումով։

 

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակ

26.03.2024

Վաշինգտոնում գրանցված «Արդարադատության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնը» ոչ կառավարական կազմակերպություն է, որի առաքելությունն է արդարադատություն իրականացնել Հայոց ցեղասպանության հետեւանքների վերացման գործում, ինչպես նաեւ ադրբեջանական շարունակական ագրեսիայի պայմաններում հանդես գալ մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությամբ։

ՀՅԴ Սիրանուշ Սահակյան Անհետ կորած զինծառայողներ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտե Հայաստան Ադրբեջան

Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Անցած շաբաթ գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ. 110 հրդեհ, 11 ինքնասպանության փորձ, 8 թունավորում
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա վիրավոր
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Թմրամիջոցների գովազդով զբաղվելու մեղադրանքով 19-ամյա քաղաքացի է կալանավորվել․ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հանդես չի գա որպես միջնորդ
Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. «Հայաստան»
Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին
Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Գեւորգ Դանիելյան
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել
Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
Եղանակը Հայաստանում
Տիագո Սիլվան կհեռանա «Չելսիից»
Գլխավոր դատախազ. Հայաստանում 2023-ին արձանագրվել է կրիպտոարժույթի ապօրինի շրջանառություն
Ադրբեջանը կարող է դեմպինգի դիմել եւ հայաստանյան շուկան գրավելու համար իջեցնել գազի սակագինը. փորձագետ
2023-ին Հայաստանում գրանցվել է թմրամիջոցների շրջանառության հետ կապված 5070 հանցագործություն
Հայաստանին իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան
Ավելին
Ավելին