f

Անկախ

Արմավիրի գյուղերից մեկի նախկին գյուղապետն օրենքի խախտմամբ օտարել է համայնքի վարչական շենքը, այն ձեռք է բերել նրա որդին


Արմավիրի մարզի դատախազությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրվել է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի գյուղերից մեկի վարչական շենքի (ներկայում բնակելի տան) կադաստրային գործը:

Դատախազությունից հայտնում են, որ ուսումնասիրությամբ պարզվել է, որ Փարաքար համայնքի գյուղերից մեկի նախկին գյուղապետը, խախտելով Հողային օրենսգրքի մի շարք հոդվածների պահանջները, գույքն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու հիմքերի բացակայության պայմաններում, համայնքի սեփականությունը հանդիսացող՝ 246,6 քմ մակերեսով վարչական շենքը և 920 քմ հողամասը 2005 թվականի սեպտեմբերի 8-ին կնքված առուվաճառքի պայմանագրով՝ 978 հազար դրամով, վաճառել է քաղաքացի Տ.Խ.-ին:

Այնուհետև, խախտելով Կառավարության 2002 թվականի համապատասխան որոշմամբ սահմանված կարգը, գյուղապետը 2005 թվականի սեպտեմբերի 9-ին թույլատրել է Տ.Խ.-ին գյուղի վարչական շենքի գործառնական նշանակությունը փոխել որպես բնակելի տան, որից հետո շենքն ու հողատարածքը հանել է հասարակական սպասարկման տարածքների ֆոնդի հաշվեկշռից ու ընդգրկել բնակելի ֆոնդի շենքերի հաշվեկշռում:

2009 թվականի հուլիսի 31-ին Տ.Խ.-ի և գյուղապետի որդու միջև կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, որով գյուղապետի որդին 4 մլն 500 հազար դրամով ձեռք է բերել վերոնշյալ վարչական շենքն ու հողամասը:

Հանցավոր գործունեությամբ ստացված գույքի ծագման աղբյուրն ու տեղաշարժը թաքցնելու նպատակով՝ վերոնշյալ գույքը 2017 թվականին 2 մլն դրամով օտարել են քաղաքացի Ս.Մ.-ին:

Նկատի ունենալով, որ ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են առերևույթ հանցանքի դեպքեր՝ դատախազը հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե:

2024 թվականի մարտի 22-ին Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) և 296-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը)):

Հայաստան Գլխավոր դատախազություն

«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
«Փաստ». Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ»
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները
«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»
Տավուշի, Շիրակի, Գուգարաց թեմերի առաջնորդները մարդկանց հետ են, քանի որ դա հոգևորականի էությունից է բխում․ Թաթոյան
«Հրապարակ». Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի
Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա իրավական գնահատականի․ ՊՆ
Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ
Բագրատ Սրբազանն այցելել է Կիրանցում բախման ժամանակ տուժած երկու ոստիկաններին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին
Ռուս խաղաղապահների գրեթե ողջ զnրակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ. Reuters
Ռուսաստանում և Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունները ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից ահաբեկչությանն աջակցելու արդյունքն էին. Իրանի պաշտպանության նախարար
Ռուսաստանն ու Եվրոպան ստիպված կլինեն կրկին վերականգնել հարաբերությունները. Պուտինի մամուլի քարտուղար
Պենտագոնի ղեկավարը հաստատել է F-16-ների մատակարարումները Կիև 2024 թվականին
Էրդողանը հետաձգել է այցը Միացյալ Նահանգներ
Չինաստանի նախագահը ԱՄՆ պետքարտուղարին ասել է, որ Պեկինը չի վախենում մրցակցությունից
Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը ձգտում են օգնել Հայաստանին ուժեղացնելու իր պաշտպանունակությունը. EurAsian Times
Իրանի և Չինաստանի պաշտպանության նախարարները բանակցել են
Բայդենը համաձայնել է Թրամփի հետ մասնակցել հեռուստաբանավեճի
Լրտեսական սկանդալ Գերմանիայի և Չինաստանի միջև
Ավելին
Ավելին