f

Անկախ

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանն ուղերձ է հղել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից


Սիրելի ընկերներ, համախոհներ, մեզանով անհանգիստ հարգարժան մարդիկ, ինչպես և սպասվում էր, վախկոտ մանկուրտների իշխանությունը չդիմացավ գայթակղությանն ու մեզ՝ ինձ և Վազգեն Սաղաթելյանին, կալանավորեց։ Կալանավորեց մեդիա գործունեության համար` քաղաքացիական և քաղաքական դիրքորոշման, ազատ խոսքի համար, կալանավորեց կարծիք արտահայտելու և հանրային ճշմարտություն հանդիսացող բաներ ասելու համար։ Այս ամենը սպասելի էր, բայց որքան էլ սպասելի էր, միևնույնն է, սյուրռեալիստական ժանրից էր խոսքը լռեցնելու պատրվակ հանդիսացած հոդվածը՝ խմբակային խուլիգանություն՝ մարդկանց անդորրը խանգարելու պարտադիր բաղադրիչով։ Երկու քննիչ և մի դատախազ որոշել են, որ ժողովրդի դահճին իր իրական անունով կոչելը խանգարել է հանրության անդորրը։ Բնականաբար, թե՛ քննիչները, թե՛ դատախազը, թե՛ երկու դատավորները շատ լավ հասկացել են, որ թե՛ նիկոլն է մեր բնորոշածը, թե՛ քրեական հետապնդումը քաղաքական դրդապատճառներով է և իրավական աբսուրդի ժանրից է, բայց նրանք կատարել են նիկոլի թելադրածը, արել են այդ կեղտոտ գործն ու այսօր ես և Վազգենը գտնվում ենք «Արմավիր» ՔԿՀ-ում։

Ինչպես տեսնում եք, այս ողորմելի քայլով մեր ձայնը չի լռեցվել, մեր փոդքասթը՝ «Իմնեմնիմի»-ն, մեր ընկերների, համախոհների և մեր ուժեղ թիմի շնորհիվ շարունակվելու է և ամեն թողարկման ընթացքում մեր խոսքը հնչելու է «Իմնեմնիմի»-ի եթերում։ Սա, իհարկե, պարզ էր նաև գերագույն գլխավոր դավաճանին և իր աղետաբեր խմբակին:

Ազատ խոսքի համար մեզ «շառով տալը» և «բեսպրեդելով» ցուցադրական վրեժխնդրություն իրականացնելը նիկոլական ռեժիմի կողմից առնվազն երկու նպատակ է հետապնդել.

Վախեցնել և լռեցնել մնացածին՝ ցույց տալով մեր օրինակը. մարդկանց ավելի լայն զանգվածներին զերծ պահել հանուն սեփական գաղափարի և էկզիստենցիալ կարիքների պայքարից։

Մանրախնդիր վրեժ լուծել Վազգենից, ինձնից և մեր հարազատներից` մեր անազատությամբ նեղություններ պատճառելով, կոտրելու փորձ անելով, իսկ մեր ընկերներին և հարազատներին անհանգստություն ու հոգեկան տառապանքներ պատճառելով:

Իմ խորին համոզմամբ՝ առնվազն այս երկու նպատակն է հետապնդել կապիտուլյանտ սրիկան մեզ բանտարկելով:

Մեր խնդիրը հետևյալն է` խափանել նրա հիմնական նպատակադրումները։

Առաջին նպատակադրման մասին. եթե երկրորդ նպատակադրման պարագայում մեծ դերակատարում ունի մեր անձնական հատկանիշները՝ գիտակցաբար այս ճանապարհն ընտրելը և գիտակից հանրության բացահայտ աջակցությունը, ապա առաջին նպատակադրման պարագայում նիկոլական ռեժիմը հույսը դրել է մարդկային լայն զանգվածներին վախեցնելու վրա: Դա իրագործելի է, եթե հանրային գործիչների շրջանում գեթ մի փոքր հետքայլ նկատվի ռեժիմի կողմից վարվող քաղաքականությանը հակազդելու նարատիվներից կամ գործողություններից։ Նիկոլական ռեժիմն ու նիկոլիզմը առանձին հոդվածի թեմա են (վստահ եմ՝ դեռ ժամանակ կգտնեմ այս մասին գրելու), բայց այսօր արդեն անզեն աչքով տեսանելի է, որ ռեժիմի դեմ պայքարն իր բովանդակությամբ և ձևով անխուսափելիորեն այլ` նոր մակարդակի ջանքեր են պահանջում, քանի որ սրանք իրենց քաղաքական գոյությամբ այլևս սպառնալիք են մեր երկրի լինելիությանը։

Երկրորդ նպատակադրման մասով. մենք ու մեր մերձավորները պատրաստ ենք եղել նման զարգացման և բնականաբար պատկերացրել ենք, որ պայքարի որևէ փուլում հայտնվելու ենք բանտում, քանի որ թշնամական ռեժիմը ռեպրեսիաներից, շանտաժից ու ստից բացի այլ գործիքակազմ չունի սեփական իշխանությունը պահելու համար։ Այս համատեքստում վստահ եմ, որ մեր ընկերների և համակիրների հանրային աջակցությունն անցնող օրերին լուրջ դրական ազդեցություն է ունեցել, ինչի համար ես շնորհակալություն եմ հայտնում բոլորին։

Հ.Գ. 1. Տեղեկացա, որ շատերին զայրացրել են ինձ բերման ենթարկելու կադրերը։ Սիրելի ընկերներ, բնական է բոլորիդ զայրույթը և պակաս զայրացնող չէ այն ինձ համար, բայց մի սփոփիչ բան ասեմ ձեզ. այդ համազգեստավոր խուլիգանախմբի յուրաքանչյուր անդամ իր պահվածքի համար մոտ ապագայում պատժվելու է` պատժի անխուսափելիության փիլիսոփայության շրջանակներում։ Դա ես իրենց էլ եմ խոստացել և վստահ եմ՝ հեռու չէ օրը, երբ խոստումս կատարելու եմ:

Հ.Գ. 2. Մեր փոդքասթը շարունակվելու է. խնդրում եմ բոլորիդ և հատկապես մեր մշտական համակիրներին սովորականից ակտիվ լինել՝ կիսումներով, մեկնաբանություններով, աջակցություններով և տարածումներով։ Վստահ եմ՝ մի օր մենք նորից կբացենք փոդքասթը մեր տարբերվող «բարի երեկո»-ներով։

 

Նարեկ Սամսոնյան ուղերձ Արմավիր ՔԿՀ Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին