f

Անկախ

ԱՄՆ-ն ու Ճապոնիան անվտանգության պայմանագրի մեծ փոփոխություն են պատրաստում․ FT


ԱՄՆ-ն ու Ճապոնիան Փոխադարձ օգնության պայմանագրի ամենամեծ թարմացումն են նախապատրաստում 60 տարվա ընթացքում, որը ստորագրվել է 1960 թվականին՝ Չինաստանի կողմից մեծացող սպառնալիքի ֆոնին։ Այս մասին գրում է Financial Times-ը՝ հղում անելով սեփական իրազեկ աղբյուրներին։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Քիշիդան ծրագրում են հայտարարել ապրիլի 10-ին Ճապոնիայում ԱՄՆ ռազմական հրամանատարության վերակազմավորման մասին, երբ Բայդենը ողջունի Քիշիդային Սպիտակ տանը: Պարբերականի տվյալներով՝ դաշնակիցները ցանկանում են ամրապնդել իրենց կապերն անվտանգության ոլորտում՝ Չինաստանից աճող սպառնալիքին արձագանքելու համար։

«Դա նրանց զինվորականներից կպահանջի ավելի արդյունավետ համագործակցություն և պլանավորում, հատկապես այնպիսի ճգնաժամի դեպքում, ինչպիսին Թայվանի հակամարտությունն է»,- ասվում է հոդվածում: Ճապոնիայի ինքնապաշտպանական ուժերի միացյալ շտաբի նախկին պետ Ռեյչի Օրիկին պարբերականին պարզաբանել է, որ անհրաժեշտություն կա Ճապոնիայում ավելի բարձրաստիճան ամերիկացի սպայի նշանակել, քանի որ ԱՄՆ-ն է, որ ստանձնում է տարածաշրջանային պաշտպանությունում գլխավոր դերը։ Financial Times-ի փոխանցմամբ՝ Ճապոնիայում տեղակայված ամերիկյան ռազմական ուժերի կազմավորումը կարող է արդիականացվել։

Բայց դաշնակիցների միջև կոորդինացումը բարդանում է նրանով, որ Ճապոնիայի ամերիկյան զորքերը (USFJ) քիչ են փոխվել: Տոկիոն երկար ժամանակ կոչ է արել ԱՄՆ-ին ավելի շատ օպերատիվ լիազորություններ տալ USFJ-ի հրամանատարին և հայտնում է, որ անհրաժեշտ է ավելի մեծ համակարգում տեղում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ճապոնիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ։
 

ԱՄՆ Աշխարհում Ճապոնիա

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին