f

Անկախ

Ուշադիր զննում էր ամեն ինչ և հարցնում շենքի նախագծի մասին. Crocus City Hall-ի 16-ամյա աշխատակից պատմել է, որ ահաբեկիչներից մեկը մարտի սկզբին համալիր էր եկել


Մերձմոսկովյան Crocus City Hall համալիրի 16-ամյա աշխատակից Ալեքսանդրը պատմել է, որ մարտի 22-ի երեկոյան ահաբեկչություն իրականացրածներից մեկին՝ Շամսիդին Ֆարիդունիին, տեսել էր մարտի սկզբին։

Shot թելեգրամյան ալիքի հետ զրույցում դեռահասը նկարագրել է հանդիպումն ու ասել, թե ինչ է խոսել ահաբեկչի հետ: Նրա խոսքով՝ մարտի 7-ին ինքն աշխատում էր շարժասանդուղքի մոտ գտնվող հատվածում՝ օպերային երգիչ Ալեսանդրո Սաֆինի համերգին եկած այցելուներին բացատրելով, թե ինչպես մտնել սրահ, զգեստապահարան և այլ վայրեր։

Այնտեղ նա նկատել էր մի տղամարդու, որը կասկածելի էր իրեն պահում՝ այսուայն կողմ էր քայլում, ուշադիր զննում ամեն ինչ և մի քանի անգամ հարցրել է շենքի նախագծի մասին։ Ալեքսանդրը նշել է, որ ահաբեկիչը ռուսերեն վատ էր խոսում ու հասկանում։

Lenta.ru-ն հավելում է, որ Շամսիդին Ֆարիդունիի հետ Crocus City Hall համերգասրահ մի քանի անգամ այցելել է ահաբեկիչներից մյուսը՝ 19-ամյա Մուհամադսոբիր Ֆայզովը։ Նրանք համերգասրահ էին այցելել մարտի 8-ին՝ երգիչ Գրիգորի Լեպսի ելույթի ժամանակ և մարտի 9-11-ը, երբ այնտեղ ելույթ էր ունենում երգիչ Shaman-ը։ 

Մոսկվայի Բասմանյան դատարանը երկու ամսով կալանավորել է «Կրոկուս»-ի գործով անցնող անձանցից չորսին՝ Մուհամադսաբիր Ֆայզովին, Ֆարիդունի Շամսիդինին, Դալերջոն Միրզոևին ու Սաիդակրամի Ռաչաբալիզոդային։ Նրանց ցմահ ազատազրկում է պառնում։

Նշվում է, որ նրանք կալանքի տակ կմնան մինչև մայիսի 22-ը։ Նրանցից երկուսը՝  Միրզոևն ու Ռաչաբալիզոդան ամբողջությամբ ընդունել են իրենց մեղքը։

Ահաբեկչության համար մեղադրվող Ֆարիդունի Շամսիդինը 25 տարեկան է։ Նա ամուսնացած է և ունի 8 ամսական երեխա: Պաշտոնապես որպես բանվոր է աշխատում Պոդոլսկի մանրահատակի գործարանում։ Գրանցված է Կրասնոգորսկում։

32-ամյա Դալերջոն Միրզոևն ունի չորս անչափահաս երեխա: Նա Նովոսիբիրսկում երեք ամսով ժամանակավոր գրանցում է ունեցել, սակայն այն ավարտվել է։

Սաիդակրամի Ռաչաբալիզոդան 30 տարեկան է, ամուսնացած է, ունի մեկ երեխա: Նա հայտարարել է, որ ՌԴ գրանցում ունի, բայց չի հիշում որտեղ:

19-ամյա Մուհամադսաբիր Ֆայզովը դատարանի դահլիճ է տեղափոխվել անվասայլակով՝ շտապօգնության բժշկի ուղեկցությամբ, քանի որ ձերբակալության ժամանակ վիրավորվել է։ Նա գործազուրկ է, իսկ մինչ ահաբեկչությունը վարսավիր էր աշխատում Իվանովոյում։

Ահաբեկչության համար մեղադրվող չորսն էլ Տաջիկստանի քաղաքացի են։

Հիշեցնենք, որ Մոսվայի Crocus City Hall համերգասրահում մարտի 22-ի երեկոյան տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով վերջին տվյալներով զոհվել է 133 մարդ, այդ թվում՝ երեխաներ։ Զոհվածների թվում հա նաև մեկ ՀՀ քաղաքացի։

Ահաբեկչությունից հետո ի հիշատակ զոհերի մարտի 24-ին Ռուսաստանում համազգային սգո օր է հայտարարվել։

Շամսիդին Ֆարիդունի



 

 

ահաբեկչություն Ռուսաստան Աշխարհում

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին