f

Անկախ

Հարևանուհու սպանության մեջ կասկածյալը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ուներ


Երևանում 64-ամյա հարևանուհուն սպանած 41-ամյա տղամարդը հարևանների խոսքով, հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ուներ, 4 ամգամ հոգեբուժարան են տարել և կրկին հետ բերել տուն:  Այս մասին այսօր՝ մարտի 25-ին, NEWS.am-ի թղթակցին պատմեցին Խորեն Խաչատրյան 1-ին նրբանցքի բնակիչները:

Հարևաններից մեկի խոսքով, սպանության մեջ կասկածյալը ծնողների հետ էր ապրում, սակայն ամիսներ առաջ, երբ նրա առողջական վիճակը վատացել է, պահվածքը ագրեսիվ է դարձել, ծնողները միայնակ են թողնել նրան և հեռացել: Արդեն մի քանի ամիս է՝ Սարգիս Մ-ն միայնակ էր ապրում տանը:

Լարվածություն կամ անձնական խնդիրներ հարևանների միջև չկար, ուղղակի ագրեսիվ էր այդ տղան: Մի քանի անգամ տարան հոգեբուժարան, չգիտեմ՝  ինչո՞ւ չպահեցին, նորից բերեցին տուն: Տուժածների փոխարեն մեզնից ցանկացածը կարող էր լինել,-պատմեց բնակիչներից մեկը՝ վստահեցնելով, որ սպանության մեջ կասկածյալ՝ Սարգիս. Մ-ի  և տուժածներ՝ Լիլյա Ղ.-ի  և նրա դուստր՝ Աննա Մ.-ի միջև վիճաբանություն երբեք չի եղել:

Բնակիչներից մեկն էլ պատմեց, որ առավոտյան ժամը 10-ի սահմաններում բարձր ճիչ է լսել, սակայն վստահ չէ, արդյո՞ք վիճաբանություն է եղել թե ոչ: Թաղամասի այլ բնակիչներ, որոնք Սարգիսի հետ, այդքան էլ մտերիմ չէին, պատմում են, որ վերջինս միշտ էլ տարրօրինակ վարքագիծ է ունեցել, այդ պատճառով էլ հարևանները փորձել են առնչություն չունենալ նրա հետ:

Հիշեցնենք, որ  երեկ՝ մարտի 24-ին՝ Ժամը 10:30-ի սահմաններում , ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Խորեն Խաչատրյան 1-ին նրբանցքի տներից մեկում դանակահարված 2 քաղաքացի կա։ Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ վիրավորները նշված փողոցի բնակիչներ 64-ամյա Լիլյա Ղ.-ն է և նրա դուստրը՝ 33-ամյա Աննա Մ.-ն։  Նրանք տեղափոխվել էին «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ Լիլյա Ղ.-ն՝ գիտակցության չգալով մահացել էր: Աննա Մ.-ի վիճակը գնահատվել է ծանր:

Ավելի ուշ «սպանություն», «սպանության  փորձ» կատարելու մեջ  կասկածյալը՝ Խորեն Խաչատրյան 1-ին նրբանցքի բնակիչ 41-ամյա Սարգիս Մ․-ն Ջրվեժ թաղամասի ռեստորաններից մեկից վնասազերծվել և ոստիկանության Մաշտոցի բաժին է տեղափոխվել:

Դեպքի փաստով Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Հայաստան Սպանություն

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին