Հրապարակախոս Հովհաննես Իշխանյանը, Panorama.am-ի հետ զրույցում անդրադառնալով Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի ձերբակալությունների հետևում քողարկվող պատճառներին՝ ասաց․
«Պատճառներից մեկը , կարծում եմ, կապված է Տավուշի հետ, որտեղ հերթական դավաճանությունն է իրականացվում և խնդիր ունեն հանրության ուշադրությունն այլ տեղ բևեռացնելու։ Բնականաբար՝ ավելի համերաշխ, միմյանց աջակցելու և պաշտպանելու ունակ այս թևը չի կարող իրենց թիմի մարդուն թողնել բռնապետական ռեժիմի դռների հետևում, պետք է անպայման աջակցի։ Մյուսն էլ՝ «մեկ հոգուն բռնի, վախեցրու հազարներին» բանաձևով է առաջնորդվում և սա առաջին դեպքը չէ։ Հանրությանը խորհուրդ եմ տալիս՝ կրկնել այն բառերը, որոնք ասել են ապօրինի ձերբակալվածները։ Արցախը հանձնողներին, գերիներին չվերադարձնողներին իսկապես հասնում է այն արտահայտությունները , որոնք արվել են»։
Հարցին,թե մինչև ուր կհասնի իշխանությունների նախաձեռնած ձերբակալությունների շարքը, Իշխանյանն ասաց․ «Կախված է նրանից,թե դավաճանությունն ինչ մակարդակի կհասնի։ Արցախը հանձնելը նրանք մարսում էին և կարողացան զոհվածի ծնողին Եռաբլուրով քարշ տալ։ Ի վերջո , եթե դավաճանական համակարգի միջոցով Թուրքիայի և Ադրբեջանի նպատակներն իրականան, ապա կհասնի այնտեղ, որտեղ 1915թ․-ի ապրիլի 24-ն էր։ Բնականաբար, կա կարողություն՝ թույլ չտալու սա»։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։