f

Անկախ

ԵՄ-ին անդամակցությունը Թուրքիայի ռազմավարական նպատակն է․ Հաքան Ֆիդան


Եվրամիությանն անդամակցությունը մնում է Թուրքիայի ռազմավարական նպատակը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը Անկարայում Իսպանիայի իր պաշտոնակից Խոսե Մանուել Ալբարեսի հետ բանակցություններից հետո տեղի ունեցած ասուլիսում, գրում են թուրքական լրատվամիջոցները։

«ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացը չափազանց կարևոր է՝ հարցը մի շարք երկրների նեղ քաղաքական օրակարգին թողնելու համար»,- ասել է Ֆիդանը։ Նա հույս է հայտնել, որ Անկարայի և ԵՄ կառույցների միջև հարաբերությունները կզարգանան ավելի «դրական օրակարգով՝ անկախ Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքներից»։

Ֆիդանը նշել է ԵՄ անդամ երկրների կողմից «նախապես քաղաքական կամք դրսևորելու» անհրաժեշտությունը՝ կապված Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի հետ։ Նա հիշեցրել է, որ նման քաղաքական կամք դրսևորվել է 2004-2005 թվականներին։

«Սակայն ավելի ուշ մենք ականատես եղանք, որ այդ քաղաքական կամքը մաշվեց և աստիճանաբար վերացավ, և ԵՄ-ում բոլորովին այլ քաղաքական մթնոլորտ տիրեց Թուրքիայի վերաբերյալ»,- հայտարարել է Ֆիդանը։

Ըստ նրա՝ Անկարայի և Բրյուսելի միջև Մաքսային միության արդիականացման առաջընթացը, վիզային ռեժիմի ազատականացումը, առևտրային արտոնությունների տրամադրումը և կարգավորումն օգուտ կբերեն երկու կողմերին։ Ֆիդանը նշել է, որ որ Իսպանիան այն երկրների թվում է, որոնք ի սկզբանե անկեղծորեն աջակցել են Անկարայի՝ համայնքին անդամակցելու գործընթացին։ Նշվում է, որ բանակցությունների ընթացքում Թուրքիայի և Իսպանիայի արտգործնախարարները մանրամասն քննարկել են անվտանգության ոլորտում հնարավոր քայլերը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի շրջանակում սերտ համագործակցությունը։

«Որպես այս համագործակցության արտացոլում՝ Իսպանիան 2015 թվականից Ադանայում տեղակայում է Patriot մարտկոց: Սա համահունչ է ՆԱՏՕ-ի դաշինքի ոգուն։ Բացի այդ, որպես երկու դաշնակիցներ՝ մենք հավատարիմ ենք կոնկրետ նախագծերի միջոցով պաշտպանական արդյունաբերության ոլորտում մեր համագործակցության հետագա զարգացմանը»,-հայտարարել է Հաքան Ֆիդանը։
 

Հաքան Ֆիդան Աշխարհում Եվրամիություն Թուրքիա

Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Անցած շաբաթ գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ. 110 հրդեհ, 11 ինքնասպանության փորձ, 8 թունավորում
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա վիրավոր
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Թմրամիջոցների գովազդով զբաղվելու մեղադրանքով 19-ամյա քաղաքացի է կալանավորվել․ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հանդես չի գա որպես միջնորդ
Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. «Հայաստան»
Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին
Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Գեւորգ Դանիելյան
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել
Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
Եղանակը Հայաստանում
Տիագո Սիլվան կհեռանա «Չելսիից»
Գլխավոր դատախազ. Հայաստանում 2023-ին արձանագրվել է կրիպտոարժույթի ապօրինի շրջանառություն
Ադրբեջանը կարող է դեմպինգի դիմել եւ հայաստանյան շուկան գրավելու համար իջեցնել գազի սակագինը. փորձագետ
2023-ին Հայաստանում գրանցվել է թմրամիջոցների շրջանառության հետ կապված 5070 հանցագործություն
Հայաստանին իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան
Ավելին
Ավելին