f

Անկախ

Գերմանիայում բնակվող ադրբեջանցիները դիմել են Բունդեսթագին և ՆԳՆ-ին՝ Եվրոպայում Ալիևի քննադատներին չեզոքացնելու՝ Բաքվի կոչերի պատճառով


Գերմանիայում բնակվող մի խումբ ադրբեջանցի ներգաղթյալ լրագրողներ դիմել են Բունդեսթագի նախագահ Բերբել Բասին և Գերմանիայի ՆԳ նախարար Նենսի Ֆեզերին՝ Ադրբեջանի իշխանությունների սպառնալիքների կապակցությամբ։ Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Զահիդ Օրուջը վերջերս հայտարարել էր, որ Եվրոպայում նախագահ Իլհամ Ալիևին քննադատողները պետք է անպայման չեզոքացվեն։

Ադրբեջանցի էմիգրանտների տարածած տեքստում նշվում է, որ Իլհամ Ալիևը Զահիդ Օրուջի միջոցով իր ուղերձը փոխանցել է եվրոպացի առաջնորդներին ու էմիգրանտներին։ Գերմանիայում բնակվող լրագրող Աֆղան Մուխթարլին նշել է, որ իրենք զգուշացրել են երկրի ՆԳ նախարարին իրական վտանգի մասին՝ հաշվի առնելով Ալիևի քաղաքական հակառակորդներին ահաբեկչության ենթարկելու փորձերը երկրի ներսում և դրսում։

«Մենք նախարարին խնդրեցինք բարձրացնել Գերմանիայում բնակվող ակտիվ ադրբեջանցի լրագրողների և քաղաքական ներգաղթյալների անվտանգությունը»,- ասել է նա։ Բունդեսթագի նախագահին էմիգրանտները խնդրել են նախաձեռնել օրենսդրական ակտի ընդունում Ադրբեջանի կառավարությունում ագրեսիվ պաշտոնյաների, այդ թվում՝ Զահիդ Օրուջի դեմ պատժամիջոցների կիրառման վերաբերյալ։

«Պատժամիջոցների հարցով դիմելու ենք նաև Բունդեսթագի խմբակցությունների ղեկավարներին։ Միաժամանակ, մենք կառաջարկենք համատեղ պատժամիջոցների փաթեթ պատրաստել։ Քննադատող լրատվամիջոցներին լռեցնելը Բաքվի քաղաքականության մասն է: Այժմ Ալիևը մտադիր է լռեցնել Եվրոպայում իրեն քննադատողներին։ Նա արդեն շանտաժի է ենթարկում իր քննադատներին դատարաններով։ Եթե ​​Ալիևն իր ուզածին չհասնի դատարանների միջոցով, նա Եվրոպային սպառնում է ահաբեկչությամբ։ Բայց վստահ եղեք՝ Ալիևի հնարավորություններն անսահման չեն։ Նա չի կարողանա բոլորին լռեցնել թե՛ տանը, թե՛ դրսում»,- նշել է Մուխթարլին։

Անցյալ տարվա նոյեմբերից Ադրբեջանում անկախ լրագրողների ու գործիչների նկատմամբ բռնաճնշումների նոր փուլ է սկսվել։ Ձերբակալվածների թիվը հասնում է երկու տասնյակի։ Բաքուն նոր գործողություններ է նախապատրաստում, այս անգամ արդեն՝ արտասահմանում բնակվող ադրբեջանցիների նկատմամբ։ Ադրբեջանի իշխանություններն անհանգստացած են միջազգային տարբեր հարթակներում ու ԶԼՄ-ներում երկրի նախագահ Իլհամ Ալիևի ու նրա ընտանիքի մասին տարբեր հրապարակումների, հատկապես՝ կառուպցիոն բացահայտումների կապակցությամբ, և ցանկանում են պատժիչ մեխանիզմ ստեղծել։

Պատգամավոր Զահիդ Օրուջն օրերս հայտարարել էր, թե «պետության ղեկավարի պատիվն ու արժանապատվությունը պաշտպանող օրենսդրությունը չի գործում, ամեն օր ականատես են լինում տարբեր տեղեկատվական ցանցերում նախագահի և նրա ընտանիքի նկատմամբ համակարգված հարձակումների»։ Նա ասել է, թե, իբր, «տեղեկատվական տեռորի ու զրպարտության արշավ է տարվում»։

Այդ արշավում նա մեղադրել էր միջազգային տարբեր լրատվամիջոցների, հատկապես՝ OCCRP-ին։ Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման հետաքննության նախագիծն ակտիվորեն բացահայտել է նաև Ալիևների ընտանիքի ու Ադրբեջանի այլ պաշտոնյաների կոռուպցիոն տարբեր գործարքներն ու ապօրինի գործողությունները։ Բաքվի քննադատության թիրախում են նաև հայկական լոբբիին և արտասահմանում բնակվող ադրբեջանցի քաղաքական էմիգրատներն ու ընդդիմադիր ակտիվիստները։
 

Աշխարհում Գերմանիա Գերմանիայի Բունդեսթագ Իլհամ Ալիև Ադրբեջան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին