f

Անկախ

«Խելագարության ճանապարհին». Կհանի՞ Փաշինյանը ռուս սահմանապահներին Թուրքիայի հետ սահմանից. EA Daily


Այն, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է հանել Հայաստանը ՀԱՊԿ-ից, ինչպես երևում է, արդեն կասկածից վեր է: Պետք է ենթադրել, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը ամրապնդել է Փաշինյանի այդ մտադրությունը, գրում է լրագրող Ռուբեն Մարգարյանը VERELQ-ի էջերում: Ստոլտենբերգը այցելեց Երևան Բաքվից հետո և հավանաբար, նշվում է հոդվածում, վստահեցրել է Փաշինյանին, որ Ալիևը նոր ագրեսիվ գործողություններ չի ձեռնարկի Հայաստանի դեմ: Այնուհետև հոդվածում ասվում է.

«Հնարավոր է, որ Փաշինյանին ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից  անվտանգության ոլորտի որոշ լրացուցիչ երաշխիքներ են տրվել, եթե վարչապետը հայտարարի ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու մասին: Ավելի ճիշտ՝ ոչ թե լրացուցիչ երաշխիքներ, այլ հայտարարություններ լրացուցիչ երաշխիքների մասին: Այնպես, ինչպես ժամանակին արևմտյան երկրները «երաշխավորեցին» Ուկրաինայի անվտանգությունը: Թե ինչով այդ «երաշխիքներն» ավարտվեցին, տեսնում ենք աչքներիս առաջ:

Բայց եթե ՀԱՊԿ-ի առնչությամբ Փաշինյանն այնուամենայնիվ ամեն ինչ որոշել է, շատ ավելի բարդ է իրավիճակը՝ կապված Հայաստանում 102-րդ ռուսական բազայի և Ռուսաստանի ԴԱԾ/ ФСБ –ի սահմանապահ զորքերի հետ, ընդ որում, սահմանապահ զորքերի անձնակազմը, Մոսկվայի և Երևանի պայմանավորվածությամբ, կիսով չափ ձևավորվում է հայկական կողմի հաշվին, մյուս կեսով՝ ռուսական: Սահմանապահ ուղեկալներում կողք կողքի տնկված են հայկական և ռուսական դրոշները:

102-րդ բազան և սահմանապահ զորքերը կապված են միմյանց հետ. բազան կարծես սահմանապահ զորքերի հուսալի թիկունքն է, իսկ սահմանապահ զորքերը կարելի է համարել բազայի առաջնագիծը: Դրանք կա՛մ միասին են գործում Հայաստանում, կա՛մ միասին են հեռանում: Եթե Հայաստանի կառավարությունը շարունակի առաջ գնալ իր հակառուսական քաղաքականության մեջ և բարձրացնի բազան հանելու կամ Ռուսաստանի սահմանապահ զորքերը հայկական սահմանապահներով կամ Եվրամիության սահմանապահ զորքերով փոխարինելու հարցը, ապա դա լրիվ ուրիշ պատմություն է…

Որքանո՞վ է իրատեսական այդպիսի սցենարը: Հայաստանի իշխանությունները կգնա՞ն նման արկածախնդրության:

Հայաստանի սահմանապահ զորքերի առաջին հրամանատար, գեներալ-մայոր Լևոն Ստեփանյանը կարծում է, որ վաղաժամ է խոսել Հայաստանի ցամաքային սահմաններից ռուսական սահմանապահների լիակատար դուրսբերման մասին: Օրերս АрмИнфо-ի հետ զրույցում նա ընդգծեց, որ հենց ռուսական ներկայությունն էր սահմանի հայ-թուրքական հատվածում պատճառը, որ թե՛ առաջին ղարաբաղյան պատերազմի, թե՛44-օրյա պատերազմի ժամանակ հայ-թուրքական սահմանում լուրջ միջադեպեր չեղան: «Ռուսական դրոշը ապահովում էր մեր հանգստությունը, դա հանրահայտ փաստ է, այդ մասին խոսում է ողջ սահմանամերձ բնակչությունը»,- նշել է գեներալը:

Ստեփանյանի կարծիքով՝ եթե Հայաստանի իշխանությունները որոշեն ՌԴ-ի սահմանապահ զորքերը փոխարինել ԵՄ-ի սահմանապահ զորքերով, ինչը տեսականորեն հնարավոր է, ապա դա կհանգեցնի հարաբերությունների լարվածության նոր գալարի ոչ միայն Ռուսաստանի հետ, այլև Իրանի, որը պարբերաբար դնում է սահմանից արտատարածքային երկրների ներկայացուցիչներին հեռացնելու հարցը:

Ստեփանյանը հիշեցրել է, որ Առաջին համաշխարհային պատերազմից հետո Կիլիկյան Հայաստանը Ֆրանսիայի պրոտեկտորատի ներքո էր, իսկ բուն Հայաստանի վրա հսկողություն ստանձնեցին սկզբում ամերիկացիները, այնուհետև՝ անգլիացիները: Ե՛վ առաջին, և՛ երկրորդ դեպքում «անվտանգության երաշխիքները» չկանխեցին թուրքական ներխուժումը: Եվ այժմ, համոզված է Ստեփանյանը, ռուսական սահմանապահ զորքերի դուրսբերման դեպքում Արևմուտքը չի կարող պաշտպանել Հայաստանին. «Որքան էլ քննադատենք մեր երկրի գործող ղեկավարությանը, միևնույն է, չեմ կարծում, որ նա այսօր կդիմի նման խելագարության»:

Որպես զինվորական, հետևաբար պրագմատիկ մարդ, գեներալն իրավացի է: Բայց նա հաշվի չի առնում որոշ գործոններ: Առաջին՝ Հայաստանի ներկայիս իշխանությունների անմեղսունակության աստիճանը: Երկրորդ՝ այն թխվածքաբլիթների քանակությունը, որոնք պատրաստ է շռայլել Արևմուտքը Փաշինյանին ու նրա թիմին նման խելագարության մղելու համար»։

Աղբյուրը՝ EA Daily

 

Տարածաշրջան Հայաստան Ադրբեջան Թուրքիա Ռուսաստան Արևմուտք ռուսական ռազմաբազա և ռուս սահմանապահներ

«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
Արման Թաթոյանը ևս Կիրանցում է
Տավուշի մարզի բնակիչները փակել են Երևան-Դիլիջան ավտոճանապարհը
Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի
Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Ավելին
Ավելին