f

Անկախ

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն


ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի N զորամասում տեղի է ունեցել նորակոչիկների երդման հանդիսավոր արարողություն: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, տնօրենի տեղակալներ Արամ Հակոբյանը, Անդրանիկ Սիմոնյանը, Սահմանապահ զորքերի հրամանատարի 1-ին տեղակալ-շտաբի պետ, գնդապետ Էդգար Հունանյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության մարզային ստորաբաժանումների ներկայացուցիչներ և այլք: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ-ից։

Հանդիսավոր արարողությունը մեկնարկել է ՀՀ օրհներգի հնչյունների ներքո։

Զորամասի շարահրապարակում՝ մարտական դրոշի ներքո, տեղի է ունեցել խորհրդանշական միջոցառման հիմնական արարողակարգային հատվածը՝ երդման հանդիսավոր արարողությունը: Նորակոչիկներն ընթերցել են զինվորական երդման տեքստը, հրամանատարների և ծնողների առաջ երդվել անմնացորդ նվիրումով, հպարտությամբ և անձնվիրաբար ծառայել Հայրենիքին, պատվով պաշտպանել երկրի սահմանները, անվերապահորեն կատարել վերադասի հրամանները` հավաստիացնելով, որ ամեն ինչ անելու են պետական սահմանի անվտանգությունն ապահովելու համար:

Երդման արարողության կապակցությամբ ծնողների անունից նորակոչիկներին շնորհավորել է նաև Նաիրա Ղազարյանը, որն իր մայրական խոսքն ուղղել է նորակոչիկներին:

«Զավակներս, որդիս, մենք հպարտ ենք, որ համալրելով Հայոց բանակի շարքերը՝ այսօրվանից դարձաք նրա երդվյալ պաշտպանները։ Հուսով ենք` փառքով կկատարեք Հայրենիքի պաշտպանի Ձեր պարտականությունը, կլինեք կարգապահ և օրինակելի զինվորներ, կկատարեք զինվորական երդման պահանջները։ Մենք՝ ծնողներս, համոզված ենք, որ դուք բարձր կպահեք ձեր ծնողների պատիվը»,- իր խոսքում նշել է Ն.Ղազարյանը:

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, շնորհավորելով նորակոչիկներին, իր ելույթում նշել է. «Համոզված եմ, որ յուրաքանչյուրդ քաջ գիտակցում եք երդման կարևորությունն ու նշանակությունը զինվորականի կյանքում։ Այն ծառայողի պատվի ու արժանապատվության, Հայրենիքին անմնացորդ նվիրումի, ծառայողական պարտականությունների ազնիվ և բարեխիղճ կատարելու հիմքն է:

Վստահ եմ, որ ծառայությունը շարունակելով Սահմանապահ զորքերի տարբեր ստորաբաժանումներում` ձեր զգոնությամբ հայրենի սահմանները կդարձնեք ավելի ամուր ու անառիկ, իսկ ձեր բարեխիղճ և կարգապահ ծառայությունով կնպաստեք Հայաստանի Հանրապետության պետական սահմանների անվտանգության ապահովման վեհ առաքելությանը:

Հիշե՛ք, որ ձեր հայրենանվեր ծառայությունը մեր հասարակության խաղաղ գոյակցության ու ստեղծագործ աշխատանքի ապահովման կարևոր երաշխիքներից է։

Շնորհավորում եմ ձեզ այս առանձնահատուկ նշանակություն և խորհուրդ ունեցող օրվա կապակցությամբ, ցանկանում եմ անկոտրում կամք, անվտանգ ծառայություն և բարի վերադարձ ձեր ընտանիքներ»:

Երդման հանդիսավոր արարողությունը եզրափակվել է նորակոչիկների շարային քայլերթով։

Հայաստան ՀՀ պաշտպանության նախարարություն

Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Չեխիայի նախագահը ստորագրել է միասեռական զույգերի իրավունքներն ընդլայնող օրենքը
Ս.թ. ապրիլի 29-ին Դիվանագետների համահայկական խորհրդի անցկացրած «կլոր սեղանի» մասնակիցները ընդունեցին Հայտարարություն
Սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ Նազարյանը` Կիրանցի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման մասին
Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, չպատասխանեց լրագրողների հարցերին
Կիրանցի բնակիչներից մեկը Փաշինյանի հետ հանդիպումից հետո սկսեց արտաստվել
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Ավելին
Ավելին