f

Անկախ

Ուկրաինա զորք ուղարկելու մասին խոսելիս Մակրոնը նկատի ուներ հրահանգիչներին․ Կուլեբա


Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, խոսելով Ուկրաինա արևմտյան զորքեր ուղարկելու մասին, նկատի ուներ ուկրաինացի զինվորների համար հրահանգիչներին, հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան օտարերկրյա լրագրողների հետ զրույցում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Երբ Մակրոնը խոսեց Ուկրաինա զորքեր ուղարկելու մասին, եվրոպացի առաջնորդները խուճապի մատնվեցին: Մակրոնը պարզապես նկատի ուներ, որ ուկրաինացի զինվորներին պատրաստելու հնարավորություն կա անմիջապես Ուկրաինայում, այլ ոչ թե նրա սահմաններից դուրս, ինչպես դա տեղի է ունենում հիմա»,- ասել է Կուլեբան։

Նա նաև նշել է, որ Կիևը երբեք չի խնդրել Արևմուտքին Ուկրաինա ուղարկել զինվորականների, քանի որ հպարտ է իր զինվորականներով։ Սակայն ուկրաինական բանակին անհրաժեշտ են ՀՕՊ համակարգեր, զինամթերք, ԱԹՍ-ներ ու հեռահար հրթիռներ՝ «օկուպացված տարածքներում ռուսական լոգիստիկան և հրամանատարությունը ոչնչացնելու, ինչպես նաև Ռուսաստանի տարածքում հարվածներ հասցնելու համար»։

«Ոչ ոք այնքան շատ չի ցանկանում խաղաղություն, որքան մենք, սակայն մենք ոչ մեկի վրա չենք հարձակվել և չունենք այլ ընտրություն՝ բացի պաշտպանվելուց»,- նշել է Կուլեբան։ Հավելենք, որ փետրվարի վերջին Կիևի աջակցության համաժողովում Մակրոնը չէր բացառել ՆԱՏՕ-ի անդամ երկրների ցամաքային ուժերն Ուկրաինա ուղարկելու հնարավորությունը։
 

Ուկրաինա Էմանուել Մակրոն Դմիտրի  Կուլեբա Աշխարհում Ֆրանսիա

Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Անցած շաբաթ գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ. 110 հրդեհ, 11 ինքնասպանության փորձ, 8 թունավորում
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա վիրավոր
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Թմրամիջոցների գովազդով զբաղվելու մեղադրանքով 19-ամյա քաղաքացի է կալանավորվել․ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հանդես չի գա որպես միջնորդ
Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. «Հայաստան»
Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին
Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Գեւորգ Դանիելյան
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել
Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
Եղանակը Հայաստանում
Տիագո Սիլվան կհեռանա «Չելսիից»
Գլխավոր դատախազ. Հայաստանում 2023-ին արձանագրվել է կրիպտոարժույթի ապօրինի շրջանառություն
Ադրբեջանը կարող է դեմպինգի դիմել եւ հայաստանյան շուկան գրավելու համար իջեցնել գազի սակագինը. փորձագետ
2023-ին Հայաստանում գրանցվել է թմրամիջոցների շրջանառության հետ կապված 5070 հանցագործություն
Հայաստանին իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան
Ավելին
Ավելին