f

Անկախ

Մենք պատմական «նվաճում» ունենք՝ ինքներս մեզ ոչնչացնելու մի ուրույն կարողություն


Ասում եք ինչու՞ ենք այսքան փոքր տարածքում ծվարել…

Հաճախ հարցնում ու զարմանում էիք. ոնց մսխեցի՞նք, զանազան քոչվորների զիջեցինք մեր դրախտավայր պատմական տարածքները…

Հենց այդպե՛ս, ինչպես մի՛շտ, ինչպես հիմա՛ էս բեդովլաթների օրոք…

Որովհետև այն ինչ չի կարողանում անել թշնամին, մենք ինքներս անում ենք մեզ:

Մենք հերիք ենք մեզ…

Մենք պատմական «նվաճում» ունենք՝ ինքներս մեզ ոչնչացնելու մի ուրույն կարողություն: Մենք թշնամուց առավել թշնամի ենք ու անզիջում միմյանց հանդեպ և այն ինչ երազում, փափագում ու չեն կարողանում անել նրանք, մենք ինքներս հաջողությամբ իրագործում ենք: Կամ էլ մեր սխալներով ու անգործությամբ ակամա օգնում նրանց:

Եղածը զրոյացնելով, մեր տհասությունը նախկիններին բարդելով, թշնամու առաջ կզելով…

Այնպես, որ նա՝ թշնամին, այլևս նույնիսկ չի ծիծաղում, նա արդեն նայում հիանում, վայելում ու հերթական անգամ սպասում է:

Սպասում միմյանց ոչնչացնելու մարտարվեստի մեր նորանոր ունակություններին և այլևս չի էլ զարմանում, նա գիտի՝ հաստատ գիտի և սպասում է, որ մենք հերթական անգամ խժռենք իրար:

Եվ խժռում ենք, դրսի ուժերի «կտերն» ուտելով, հանձնարարությունները կատարելով, մեր դարավոր արժեքները ոտնատակ տալով, բարեկամների հետ հարաբերությունները փչացնելով, երկրաքանդությամբ և ազգը բաժանելու գործընթացներով ոգևորված…

Թշնամու մեջ բարեկամ տեսնելու, միամտաբար ներելու և դիվանագիտական բացթողումների, անձնական ու միջպետական հարաբերություններում թույլ տրված սխալների, անհիմն մեծամտության պատճառով, ամեն ինչ զրոյացնելու մարմաջով, մկրատը սրած տարածքները կտրտելով ու բաժանելով…

Ռոբերտ Մելքոնյան ՖԲ Գրառում Հայաստան

Ինչպես են Կիրանցը հանձնում Ադրբեջանին․Գառնիկ Դանիելյան
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
Կեսգիշերին Երևան-Գյումրի ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա վիրավոր
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
«Ժողովուրդ».ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
«Հրապարակ». 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Գետը վարարել է. Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ (տեսանյութ)
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը
«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան
«Հրապարակ». Ճանապարհից երեւում են նշաձողերը
«Ժողովուրդ». Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ
«Հրապարակ». ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի
Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն ապրիլի 18-ին հրապարակել է հարցումներ, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը
«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում
Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Ավելին
Ավելին