f

Անկախ

Քարտեզների վերաբերյալ որևէ համաձայնություն Հայաստանի ու Ադրբեջանի միջև չկա. Փաշինյան


Քարտեզների վերաբերյալ այս պահի դրությամբ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև որևէ համաձայնություն չկա։

Այս մասին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Գեղամ Մանուկյանի այն հարցին, թե որ քարտեզներով են Հայաստանն ու Ադրբեջանը որոշում՝ որն է ՀՀ-ինը, որը Ադրբեջանինը։

«Կա համաձայնություն, որ ՀՀ-ն և Ադրբեջանը  ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա ու կա ըմբռնում, որ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև պետք է տեղի ունենա սահմանազատման գործընթաց։ Դրա քաղաքական հիմքը ևս պետք է լինի Ալմա Աթայի հռչակագիրը։

Ես ոչ մի նոր բան չասացի, որովհետև իմ ասածը հրապարակվել է դեռևս 2022թ-ի հոկտեմբերի 6-ին քառակողմ հանդիպման արդյունքներով։ Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա սահմազատում իրականցնելը նշանակում է ոչ թե  ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև նոր սահման ստեղծել, այլ նշանակում է, որ ԽՍՀՄ վերջին սահմանները վերաարտահայտել գետնի վրա։ Այն տրամաբանությունը, որով առաջնորդվում ենք, դա է»,- ասաց նա։

Շարունակելով հարցադրումը՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց․

«Նորից եմ հարցնում, Ալմա Աթայի հռչակագրով խորհրդային վերջին քարտեզը ո՞րն է, որովհետև Հայաստանը ամիսներ շարունակ պնդում էր, որ դա 1974-78 թթ-ի քարտեզն է, Ադրբեջանն ասում էր՝ ո՛չ, ձևակերպենք ընդհանուր քարտեզներ։ Ի վերջո այդ սահամանազատում, սահմանագծում ասվածը թղթի, քարտեզի վրա է լինում, կա՞ կոնկրետ քարտեզ, թե ուղղակի Ադրբեջանը մի թղթի վրա գծել է քարտեզ ու ասել է այ այսպես պետք է գնամ»։

Արձագանքելով՝ Փաշինյանը պատասխանեց․

«Եթե քարտեզ եք ուզում, ես ցույց եմ տվել այդ քարտեզը ու կարող եմ էլի ցույց տալ»։ 

Նիկոլ Փաշինյան Հայաստանի քարտեզ Իլհամ Ալիև Հայաստան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին