f

Անկախ

Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախմբի հայտարարություն


եՎՐՈՊԱԿԱՆ խՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՄԱՐՏ 12, 2024թ ԲԱՆԱՁևԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության  հանձնախումբը ողջունում է Եվրոպական խորհրդարանի 2024  թվականի մարտի 22-ի բանաձևի 14-րդ կետում ներկայացված նախաձեռնությունը, որը միանշանակորեն հաստատում է  արցախահայության՝ միջազգային ներկայության ներքո հայրենիք  վերադառնալու իրավունքը:

Խորհրդարանի վճռական կոչն ընդգծում է այն իրողությունը, որ  արցախահայության անվտանգությունն ու ապահովությունը չի  կարող երաշխավորվել առանց միջազգային ներկայության և պաշտպանության։ Բանաձևում հայտարարված ձևակերպմանը և Արդարադատության միջազգային դատարանի որոշումներին  համահունչ հանձնախումբը պատրաստ է ներգրավվել միջազգայինմանդատ ունեցող գործընթացում, որն ապահովում է  արցախահայության՝ անվտանգ, արժանապատիվ վերադարձը  իրենց հայրենիք՝ միջազգային պաշտպանության ներքո, հարգելով նրանց ինքնորոշման իրավունքը։

Միջազգային պաշտպանության ներքո իրենց հայրենիք  վերադառնալու արցախահայության իրավունքը բանակցային  դիրքորոշում չէ, այլ մանդատ՝ հիմնված մարդու իրավունքների և  միջազգայինիրավունքի հիմնարար սկզբունքների վրա։

Հակառակ բանաձևին Ադրբեջանի ապակառուցողական  արձագանքին, խորհրդարանի ներգրավվածությունն այս հարցի  լուծմանը ոչ միայն արդարացված և ողջունելի է, այլև կարևոր և  ծանրակշիռ: Այս հարցում Եվրոպական խորհրդարանի  դիրքորոշումն ընդգծում է միջազգային վերահսկողության  անփոխարինելի դերը արցախահայության՝ իրենց հայրենի        հող  անվտանգ և արժանապատիվվերադարձի ապահովման,  ինչպես նաև հայկական կրոնական և մշակութային  ժառանգության պահպանության գործում, որը ներկայումս ամեն  օր ենթարկվում է քանդման և պղծման:

Չափազանց կարևոր է անհապաղ ստեղծել Արցախի ժողովրդի  հիմնարար իրավունքների պաշտպանության միջազգային  մեխանիզմ և ձևաչափ։ Կոչ ենք անում անդամ պետություններին ևմիջազգային կազմակերպություններին ակտիվորեն աշխատել  հիմնարար իրավունքներից շարունակվող զրկանքների վերացման և Արցախի բնիկ ժողովրդի վերջնական ոչնչացումը կանխելու ուղղությամբ և կոչ ենք անում ԵՄ կառույցներին, ներառյալ ԵՄ  գործադիրին, անհապաղ քայլեր ձեռնարկել ԵՄ բանաձևում արված կարևոր կոչերն իրականացնելու ուղղությամբ։ 

Հարկադիր տեղահանումը չի կարող լեգիտիմացվել որպես  հակամարտությունների կարգավորման մեթոդ: Իրավիճակի  լրջության գիտակցումը և խաղաղության և արդարության  ապահովմաննուղղված միջազգային ջանքերի հետ  համագործակցելը իրական հաշտեցման և կայուն խաղաղության  միակ ճանապարհն է։

 

Արցախ Հայաստան հայտարարություն

«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
Արման Թաթոյանը ևս Կիրանցում է
Տավուշի մարզի բնակիչները փակել են Երևան-Դիլիջան ավտոճանապարհը
Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի
Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Ավելին
Ավելին